Բանտից ազատ է արձակվել Լիբիայի նախկին վարչապետը
МЕЖДУНАРОДНОЕԼիբիայի արդարադատության նախարարությունը վճռել է ազատ արձակել երկրի նախկին վարչապետ ալ-Բաղդադի ալ-Մահմուդին, ով ղեկավարում էր կառավարությունը Մուամար Կադաֆիի նախագահության օրոք, հաղորդում է Life-ը:
Կալանքից ազատելու պատճառ է դարձել բժիշկների եզրակացությունն այն մասին, որ ալ-Մահմուդին բուժում է անհրաժեշտ, որն անհնար է ապահովել բանտում: Ընդ որում, նրա նկատմամբ մեղադրանքը չի հանվել:
Ալ-Բաղդադի ալ-Մահմուդին վարչապետ է եղել 2006-2011թթ.: Երբ ապստամբները տապալել են Կադաֆիի իշխանությունը, նա Թունիս է փախչել, որտեղից մեկ տարի անց արտահանձնվել է Լիբիային: Նրան ցույցերը ճնշելու համար մահապատժի են դատապարտել, սակայն վճիռն այդպես էլ չի իրականացվել;
Երկրում շարունակվում են մարտական գործողությունները, հարյուրավոր մարդիկ են զոհվում:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
ВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе Раздан



