Ինքնասպան խոյեր, հանցագործ առյուծներ, հոգեկան հիվնադ ձկներ. տարբեր կենդանակերպի նշանների տակ ծնված մարդկանց վարքը
ЛАЙФNewmag-ը գրում է.
Շատ մարդիկ հավատում են, որ «աստղերը», որոնց տակ ծնվել են, ունակ են ազդելու իրենց կյանքի, բնավորության և սովորությունների վրա։ Ամեն առավոտ միլիոնավոր մարդիկ իրենց կյանքը պլանավորում են ըստ այդ օրվա կենդանակերպի նշանի մասին գուշակությամբ։ Այն շատ տարօրինակ է, չէ՞ որ մենք ապրում ենք 21-րդ դարում և արդեն ժամանակն է դադարել նման բաներին հավատալը։ Հավատալ, որ քո բնավորությունը կամ նախասիրությունները կախված ենթե որ օրն ես ծնվել։
Բայց վիճակագրությունը ցույց է տալիսշատ դեպքերի և փաստերի համընկնում, և նույնիսկ թերահավատները սկսում են հավատել աստղաբանության այս անհեթեթությանը։ Օրինակ, հետազոտությունները ցույց են տվել, որ.
1․ Իքնասպանության դեպքերը ավելի շատ հանդիպում են Խոյերի և Ցուլերի մոտ
Լոնդոնի հասարակական հետազոտությունների կենտրոններից մեկում գիտնականները բացահայտել են, որ ինքնասպանության փորձի դիմածների մեծ մասը ծնվել են ապրիլ և մայիս ամիսներին։ Նման վիճակագրության շնորհիվ գիտնականները բացահայտել են, որ կենդանակերպի այս երկու նշանները գտնվում են ռիսկայնության խմբի մեջ, և ինքնասպանություն գործելու հավանականությունը 17 տոկոսից բարձր է։ «Գարնանային» ինքնասպանների 14 տոկոսը ավելի շատ կանայնք են, քան տղամարդիկ։
2․ Ամենաբարիները Աղեղնավորները, Ջրհոսները և Այծեղջյուրներն են
Բացահայտման հեղինակները Տոկիոյի գիտնականներն են։ Նրանք պարզել են, որ ամենախաղասեր և ոչ կոնֆլիկտային մարդիկ ծնվում են ձմռանը։
Շարունակությունն՝ այստեղ