Սաուդյան Արաբիայում բանաստեղծին մահվան են դատապարտել իսլամից հրաժարվելու համար
МЕЖДУНАРОДНОЕՍաուդյան Արաբիայում դատարանը բանաստեղծ Աշրաֆ Ֆայադին մահվան է դատապարտել հավատուրացության՝ իսլամից հրաժարվելու համար: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով գործի նյութերը, որոնց ծանոթացել է Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը:
Բանաստեղծին ձերբակալել էին 2013թ., այնուհետեւ կալանավորել էին 2014թ.: Դատարանի վճռով՝ Ֆայադին դատապարտել էին 4 տարվա ազատազրկման եւ մտրակի 800 հարվածի, սակայն երեք օր առաջ վերաքննիչ դատարանը մահվան դատավճիռ էր կայացրել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ֆայադին մեղադրանքներ էին ներկայացվել վկաների ցուցմունքների հիման վրա, որոնք պնդում էին, թե իբր պոետը անիծել է աստծուն, Մուհամմեդ մարգարեին, Սաուդյան Արաբիային եւ իր գրած բանաստեղծական ժողովածուն:
1
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
2
Как были чмошниками , так и остались
3
Сейчас Армения находится в большей зависимости, чем когда-либо
4
Поздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчика
5
Демократическим путём эту власть менять невозможно. Аршак Карапетян



