Չեխիան Իրաքին 50 տոննա հրազենային զենք եւ նռնակ կմատակարարի
МЕЖДУНАРОДНОЕՉեխիայում Իրաքի դեսպանատունն այսօր՝ նոյեմբերի 21-ին, հայտարարել է, որ Իրաքին 50 տոննա հրազենային զենքի եւ նռնակների տեսքով ռազմական օգնություն է մատակարարելու: Ինչպես հայտնում է Shafaq News կայքը, վկայակոչելով դեսպանատան հայտարարությունը, օգնությունը կուղարկվի Բաղդադ եւ Էրբիլ քաղաքներ: Որոշումը կայացվել է Չեխիայի արտգործնախարար Մարտին Ստրոպնիցկու եւ Իրաքի դեսպան Վալիդ Համիդ Շիլթաղի միջեւ կայացած հանդիպումից հետո:
Կայքի տեղեկություններով` հադիպման ընթացքում նախարարն ընդգծել է երկրների միջեւ համագործակցության ամրապնդման կարեւորությունը եւ Իրաքի ԶՈւ-ին զենք եւ զինամթերք մատակարարելու կարեւորությունը: Դեսպանն իր հերթին բարձր է գնահատել երկրի աջակցության հարցում Չեխիայի գործողությունները, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
1
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
2
Как были чмошниками , так и остались
3
Сейчас Армения находится в большей зависимости, чем когда-либо
4
Поздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчика
5
Демократическим путём эту власть менять невозможно. Аршак Карапетян



