27-ամյա տղամարդը, որը Նոր Արեշում սպանել էր մորը, վնասվածքներ պատճառել հորը և ինքնավնասում կատարել, դատարանի որոշմամբ՝ կալանավորվել է. Shamshyan.com c
ОБЩЕСТВОShamshyan.com-ը տեղեկացնում է, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Վարդազարյանը դռնփակ դատական նիստից հետո բավարարել է քննիչի միջնորդությունը և Արման Ա.-ն, որը կասկածվում է մորը դանակով սպանելու, հորը մարմնական վնասվածքներ պատճառելու և իրեն ինքնավնասելու մեջ, դատարանից տեղափոխվել է ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեկատարողական հիմնարկ։
Ավելի վաղ աղբյուրը հայտնել էր, որ 27-ամյա Արման Ա.-ն հուլիսի 19-ին Նոր Արեշ 16-րդ փողոցում գտնվող իրենց տանը դանակով սպանել էր մորը՝ 61-ամյա Անժելա Խ-ին, իսկ հորը՝ 59-ամյա Գասպար Ա.-ին պատճառել էր մարմնական վնասվածքներ: Կասկածյալը նույն օրը Էրեբունու ոստիկանների կողմից թարմ հետքերով հայտնաբերվել էր և քննիչի որոշմամբ ձերբակալվել։
1
Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак Карапетян
2
По новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян»
3
Что будет если 102-я российская военная база выйдет из Армении?
4
Ни один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак Карапетян
5
Всё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян



