Ереван, 01.Апрель.2026,
00
:
00
ВАЖНО


«Իմ անունը հաճախ են կապում խաղընկերուհիներիս հետ»․ Կարեն Ասլանյանը՝ նոր տեսահոլովակի, հերոսուհու ընտրության և Ադրիանա Գալստյանի հետ հարաբերությունների մասին

ЛАЙФ

Past.am

Կարեն Ասլանյանի և Ադրիանա Գալստյանի համատեղ լուսանկարները քննարկումների տեղիք տվեցին։ Սակայն դերասանն ավելի ուշ շտապեց տեղեկացնել, որ Ադրիանա Գալստյանն արդեն երկրորդ անգամ նկարահանվել է իր նոր՝ «Յարս չիմանա» երգի տեսահոլովակում։

Հրապարակման մեկնաբանություններում ամենինց հաճախ հնչած անունը դերասանուհի Դիանա Մխիթարյանինն էր, ով Կարենի հետ նկարահանվում է «Անհասցե ծնվածները» հեռուստասերիալում, և ում պրոդյուսերը հանդիսանում է հենց Կարենը։ Դերասանն այս արձագանքը բացատրում է նրանով, որ հեռուստադիտողները սերիալում հասցրել են սիրել իր և Դիանայի կերպարները․ « «Անհասցե ծնվածները» հեռուստասերիալից Դիանա և Բեկ զույգը շատ սիրված է, բնականաբար հեռուստադիտողները ցանկանում էին տեսահոլովակում ևս մեզ միասին տեսնել։ Սակայն չի կարելի ամեն տեղ հանդես գալ նույն մարդկանց հետ։ Սա տեսահոլովակ է և, կարծում եմ, պետք չէր հեռուստասերիալի պատմությունը բերել տեսահոլովակ։ Շատերն են բարձր վարկանիշ ունեցող հեռուստասերիալներից հերոսուհիներ ընտրում և դրանով փորձում են ինչ-որ բանի հասնել։ Տեսահոլովակի սյուժեն պահանջում էր Ադրիանա Գալստյանին, և մենք նրան էլ նկարահանեցինք»։

Կարենի խոսքով՝ շատերն անակնկալի եկան, երբ իմացան, որ տեսահոլովակի հերոսուհին լինելու է Ադրիանա Գալստյանը։ Հերոսուհու ընտրությունը Կարենը բացատրեց այսպես․ «Քանի որ «Ես խանդում եմ» երգիս տեսահոլովակում նկարահանվել էր Ադրիանան, մարդիկ մտածում էին, որ այս անգամ ուրիշ դերասանուհի ենք ընտրելու։ Բայց որոշեցի, որ կրկին հանդես գա նա, որովհետև այս երգն իր թեմայով ասես «Ես խանդում եմ» երգի շարունակությունը լինի և նկարահանեցինք երկրորդ սերիա»։

Համացանցում հրապարակած լուսանկարաները Կարենի երկրպագուներից ոմանց հիմք տվեց կարծելու, թե նա ու Ադրիանան միասին են։ Դերասանի խոսքով՝ դա նորմալ է, և ինքն արդեն սովորել է, երբ իր անունը կապում են խաղընկերուհիների հետ․ «Նորմալ է, երբ չամուսնացած երիտասարդ տղամարդու անունը կապում են չամուսնացած երիտասարդ դերասանուհու հետ։ Մենք շատ լավ ընկերներ ենք, իսկ սոցիալական ցանցերում հայտնված լուսանկարներն էլ նկարահանման հրապարակից են։ Իմ անունը հաճախ են կապում խաղընկերուհիներիս հետ։ Վերջին շրջանում էլ Դիանա Մխիթարյանի անվան հետ կապվեց, սակայն մենք լավ ընկերներ ենք։ Երբ իմ կյանքում որևէ մեկը հայտնվի, ես խոստացել եմ, որ ինքս կհրապարակեմ»։

Վերադառնալով տեսահոլովակին՝ Կարենը նշեց, որ նկարահանումներն արդեն ավարտված են, իսկ տեսահոլովակը՝ մոնտաժային ընթացքի մեջ։ Հոլովակում նկարահանվել են Եվա Բաղդասարյանը, Սարգիս Թաշչյանը, բլոգերներ Էդո Մանուկյանը և Անդրանիկ Բաղդասարյանը։

«Երեք րոպե տևողությամբ հոլովակի մեջ ներառել այսքան հայտնի մարդկանց՝ բավականին պատասխանատու գործ էր։ Մեր տեսահոլովակի նկարահանումներն ուղղակի հիանալի են անցել։ Կան մասսայական տեսարաններ, որոնք մենք նկարահանել ենք առանց տեխնիկական հնարքների։ Իրականում կտեսնեք այնքան մարդ, որքան եղել է։ Ստացել ենք մի բան, որը Հայաստանում դեռ ոչ մի երգիչ չի ունեցել։ Թե՚ երգը, թե՛ տեսահոլովակը տարբերվող են»։

Ըստ Կարենի՝ ինքն այս տեսահոլովակից մեծ սպասելիքներ ունի՝ հաշվի առնելով այն աշխատանքը, որն իրականացրել են։

«Իմ կյանքում խաղացել եմ բավականին շատ հեռուստասերիալներում, թողարկել եմ տեսահոլովակներ, սակայն այս մեկն ինձ համար անչափ սպասելի է։ Մեր շոուբիզնեսում նմանատիպ գործ ինքս դեռ չեմ տեսել։ Եթե մի բան տարբերվում է, այն կա՛մ ունենում շատ մեծ հաջողություն, կ՛ամ՝ հակառակը։ Ինստագրամում ընդամենը 30 վայրկյան տևողությամբ հոլովակ եմ հրապարակել և այն արդեն 200 000 դիտում ունի։ Իմ սպասելիքներն այս տեսահոլովակից և երգից շատ մեծ են»,- ասաց Կարենը։

Երգը հեղինակել է Կարենի պրոդյուսերը՝ Արման Անտոնյանը, գործիքավորումը կատարել է Արթուր Ավետիսյանը, տեսահոլովակի ռեժիսորն ՝ Տիգրան Ավետիսյանը։

ОАЭ сообщили о гибели человека в результате падения обломков беспилотникаДесантные операции и сценарии возможного захвата иранских островов в персидском заливе Emirates: Гражданам Ирана запрещён въезд и транзит через ОАЭВступило в силу постановление правительства о порядке расчета налога исходя из мощности двигателя электромобиляМарко Рубио: США придётся пересмотреть свои отношения с НАТО после завершения конфликта с ИраномЕреван и Армения вошли в топ стран с худшим воздухомНапряженная ситуация сложилась в ереванском детском саду: родители требуют отставки директора«Мы уйдем очень скоро»: Трамп анонсировал окончание войны независимо от того, будет ли сделка с ИраномВ Армению через Азербайджан сегодня будет отправлено 5 вагонов зернаПервый этап гуманитарной помощи для вынужденных переселенцев из Арцаха завершёнЗатопили плакатами «с сердечками»: «Паст»Снова активизируют сквернословие, злобу и ненависть: «Паст»Существует желание не допустить, чтобы «Арарат-Армения» стала чемпионом: «Паст»Ким Кардашьян выставила на благотворительный аукцион одежду из сериала «Все честно»IDBank представил специальное предложение на TOON EXPO 2026Армянский самбист Карен Саргсян завоевал золото «Кубка основоположников самбо 2026» в МосквеМеждународная конференция FINTECH360 соберет в Ереване 500 участниковЕАЭС хочет, чтобы Армения активнее участвовала в кооперации с другими странами ЕАЭС – ОверчукПредставители омбудсмена встретились с задержанными после инцидента в ЕреванеВ Большом театре в Москве прошла премьера оперы Верди «Отелло»: в главной партии выступил Ованнес АйвазянПри поддержке Ucom в Вагаршапате состоялся региональный молодежный форум «ДемАрДем: Диалог поколений»МИД Ирана: Зеленский пытается обобрать страны Ближнего Востока В поисках Защитника ДемократииThe Hill: свыше ста миллионов американцев уверены, что застанут апокалипсисИран грозит ударами по университетам США и Израиля в регионеReuters: Турция, Египет и Саудовская Аравия хотят создать консорциум по нефтиАмериканский университет Армении перешел на дистанционное обучение Как за одну ночь становятся «независимыми»? «Паст»Примитивный, устаревший пропагандистский «трюк»: «Паст»Привилегированное правосудие? Когда закон не одинаков для всех: «Паст»Сходство с вождем, ставшее судьбой: Георгий СаакянАрмянская пара — в топ-8 ЧМ-2026 с лучшим результатом в карьереПризнание на высшем уровне: Тамара Варданян получила Благодарность Президента Российской ФедерацииМинистры иностранных дел Ирана и России провели переговоры«“Западный Азербайджан”: экспансия под прикрытием возвращения» «От Ватикана до политики экспансии: истоки проекта “Западный Азербайджан”» Скончался видный государственный деятель Армении Левон СаакянMWM: Израиль потерял 21 танк за день, это самые масштабные потери за 40 летВ Румынии прогнозируют рост цен на хлеб на 35% из-за конфликта вокруг ИранаВ ООН опасаются дальнейшей эскалации на Ближнем ВостокеВ Польше ввели пособие для алкоголиковWSJ: восстановление техники США после ударов Ирана может стоить $1,4-2,9 млрдСледующее заседание Евразийского межправсовета пройдет 6-7 августаУниверситеты США возвращают устные экзамены из-за искусственного интеллектаUnity от Ucom — лучшая фиксированная сеть в Армении Исаагулян: идею «Западного Азербайджана» Алиеву предложил Пашинян 1% idcoin в рамках TOON EXPO 2026 от IDBankОлимпийский спорт должен объединять, а не становиться ареной политических кампаний Эксперт: угроза Пашиняна о войне показывает качество того мира, который он якобы строит Еще одно предвыборное «видение», необходимость в котором год назад «отсутствовала»: «Паст»