8 նշան, որ տղամարդը օգտագործում է քեզ
ЛАЙФԻնչպիսի՞ն եք պատկերացնում իդեալական տղամարդուն: Ինչպիսի՞ն նա պետք է լինի: Բնականաբար, ամենաքիչը կցանկանաք, որ լինեք այն մեկի հետ, ով միշտ իր մասին է մտածում: Մարդիկ միշտ էլ սխալներ գործում են: Կարող է այնպես ստացվել, որ լինեք այնպիսի մեկի հետ, ով ուղղակի օգտագործում է Ձեզ:
Ահա այն 8 նշանները, որոնք չպետք է արհամարհել։
Նա ֆինանսապես կախված է Ձեզնից
Եթե մի քանի անգամ ռեստորանի հաշիվը Դուք եք փակել, դա նորմալ է, իսկ եթե դա շարունակական բնույթ է կրում, ուրեմն՝ դա այդքան էլ լավ չէ:
Նրան Ձեր զգացմունքները չեն հետաքրքրում
Եթե նա թքած ունի Ձեր զգացմունքների վրա, եթե նրան հետաքրքրում են միայն իր անձնական ցանկությունները, ապա սա անհանգստանալու պատճառ է:
Խոստումը չի պահում
Նա միշտ խոստանում է, սակայն ոչինչ չի անում Ձեզ գոհացնելու համար:
Բացեիբաց սիրահետում է այլ կանանց
Եթե ինչ-որ կին նրան հետաքրքրում է, չի հապաղում և սկսում է նրա հետ շփվել: Ի՞նչ եք կարծում, նորմա՞լ է:
Երբեք ապագայի մասին չի խոսում
Մարդիկ, ովքեր հարաբերությունների մեջ են, սովորաբար միասին ապագայի պլաններ են կազմում:
Երբեք չի պատմում իր մասին
Եթե ինտուիցիան հուշում է, որ հարաբերություններում ինչ-որ բան այն չէ, ուրեմն՝ հավատացեք դրան: Տղամարդը, ով դիմակով է և չի պատրաստվում իրական դեմքը ցույց տալ, դժվար իսկապես հետաքրքրված լինի հարաբերություններով:
Ձեր ընկերուհիներն ինչ-որ վատ բան են զգում
Իհարկե, պետք չէ ընկերուհիների կարծիքին շատ մեծ տեղ տալ, բայց լավ կլինի՝ հետևեք դրանց:
Անկողնում նա միայն իր հաճույքի մասին է մտածում
Սեքսի ժամանակ նա միայն իր հաճույքի մասին է մտածում: