«Մեռնելով էլ լիներ, ես գիտեի՝ այդ ամենին հասնելու եմ». 10 մոտիվացնող խորհուրդ՝ Ջենիֆեր Լոպեսից, ով այսօր նշում է 50-ամյակը
ЛАЙФՇարունակությունը՝ այստեղ:Նայեք այս հմայիչ կնոջը: Շատերն են ցանկանում նրա հետ ծանոթանալ, նա մինչ օրս խելքահան է անում ցանկացած տարիքի տղամարդու ու առաջացնում կանանցից շատերի նախանձը: Նրա մարմինը ամենացանկալիներից է, իսկ դիմագծերն՝ ամենագեղեցիկներից: Շատերն արդեն հասցրել են Ջենիֆեր Լոպեսին որակել՝ որպես վամպիրուհու: Եվ այդ պնդումներն այդքան էլ զարմանլի չեն, չէ՞որ, այսօր՝ հուլիսի 24-ին, այս գեղեցկուհին նշում է ծննդյան 50-ամյակը: Այո, այո, սխալ չեք կարդացել թիվը՝ 50: Իսկ դուք 40-ից հետո արդեն ձեռքերը ծալում եք՝ մտածելով, թե գեղեցկությունն ու երիտասարդությունն անցյալո՞ւմ են, կամ, թե այլեւս ոչ մի մասնագիտական եւ անձնական նվաճում չե՞ք կարող գրանցել: Շատ իզուր: Հատուկ ձեզ համար առանձնացրել ենք Ջենիֆեր Լոպեսի՝ մոտիվացնող խորհուրդներից մի քանիսը, որոնք շատ կանանց կօգնեն աշխարհին նայել այլ աչքերով: Նա եւս կյանքում ունեցել է ձախողումներ, անհաջող ու դժբախտ սերեր, վայրէջքներ ու վերելքներ, բայց դրանք համարում է իր կյանքի բնականոն փուլերն ու ասում՝ երբեք չի ափսոսում դրանց համար…
«Երբեք չեմ զղջում այն ամենի համար, ինչի միջով անցել եմ: Ես ունեցել եմ թե անհավանական վերելքներ, թե խորը վայրէջքներ, բայց ինձ այնքան օրհնված եմ համարում, որ երբեք ստիպված չեմ եղել ասել. «Երանի նման բան ինձ հետ չլիներ»: Այդ ամենն իմ մասնիկն են»:
«Դու այն ամենի արտացոլանքն ես, ինչն աշխարհն է արտացոլել քեզ վրա»:
«Կանայք ոչ մի տեղ չպետք է գնան առանց ականջօղերի: Դրանք մոռանալը նման է հնարավորությունը ձեռքիցդ բաց թողնելուն»:
«Նախ եւ առաջ պետք է քեզ սիրես, հետո նկատես մյուսների արժեքները»:
«Յուրաքանչյուրիս կյանքում էլ կան մարդիկ, որոնք կասկածում են մեր ուժերին եւ ստիպում, որ մեզ ցածր զգանք: Պարզապես պետք է մեծ հավատ եւ հույս ուենաս ինքդ քո հանդեպ»:
«Կասկածամտությունը սպանում է: Պետք է հստակ իմանաս՝ ով ես դու, եւ ինչ սկզբունքներ ես որդեգրել»:
«Երբ ես սխալվում եմ, ես պարզապես դրանից դաս եմ քաղում եւ շտապում հանդիպել մյուս մարտահրավերներին: Իմ կարծիքով՝ այդպես պետք է կերտենք մեր կյանքը»:
«Ես պարզապես գիտեի, թե ինչով եմ զբաղվելու: Գիտեի, որ երգչուհի եմ դառնալու, որ պարելու եմ… Այո, ես գիտեի, որ դառնալու եմ դերասանուհի ու նկարահանվելու եմ ֆիլմերում: Մեռնելով էլ լիներ, ես գիտեի՝ այդ ամենին հասնելու եմ: Դա էր իմ կյանքի նպատակը»:
«Եթե դու ինքդ քեզ չես սիրում, ուրիշին էլ չես կարող սիրել: Կանայք հաճախ մոռանում են այդ մասին»:
«Խորհուրդ լսելը լավ ունակություն է, բայց օրվա վերջում միայն դու պետք է դառնաս այն մարդը, ով որոշում պետք է կայացնի»: