Ինչ է սպասվում ձեզ ամռան վերջին ամսում․ ընտրեք պատկերն ու իմացեք պատասխանը
ЛАЙФՆկար 1
Հավաքեք ձեզ և պատրաստվեք փոփոխությունների: Մի վախեցեք փակել հին դուռը (իսկ միգուցե երկուսը) և գնալ դեպի նոր և դեռևս անհայտ բանի կողմը: Թող դժվարությունները ձեզ չվախեցնեն: Պատկերացրեք, որ վախերը՝ մութ ուժեր են, որոնք փորձում են խանգարել ձեզ հասնել ցանկալիին: Ամբողջապես վստահեք ձեզ, դարձեք մի փոքր էգոիստ: Առողջ էգոիզմի կաթիլը ձեզ հաստատ չի խանգարի:
Նկար 2
Գլխավոր խորհուրդը ձեզ՝ մի շտապեցրեք իրադարձությունները: Համբերությամբ լցվեք և վստահ եղեք նրանում, որ ամեն ինչ գնում է ըստ պլանի: Համբերատար եղեք մտերիմների հանդեպ: Եթե նույնիսկ ձեզ թվում է, որ նրանք սխալ են՝ տիրապետեք ձեզ: Փետրվարը՝ ձեզ համար էմոցիոնալ ամիս է, այդ պատճառով աշխատեք չնյարդայնանալ մանրուքներից: Հաճախ զբոսնեք, լսեք երաժշտություն և թուլացեք: Մի խոսքով, փնտրեք զբաղմունք, որը ձեզ կհանգստացնի:
Նկար 3
Իսկական ժամանակն է վերանայել կյանքը: Եթե զգում եք, որ կարծես ապրում եք ինքնահոսով և օրերն իրարից չեն տարբերվում, հիշեք՝ դուք ամեն ինչ կարող եք փոխել: Սկսեք մանրուքներից՝ փոխեք երթուղին, որով տուն եք վերադառնում: Հանգստյան օրերին այցելեք հարևան քաղաք կամ գնացեք նոր սրճարան: Շուրջբոլորը բազմաթիվ հնարավորություններ են, բավական է միայն լայն բացել աչքերը: