Կրծքի ցավի 7 պատճառ, որոնք չի կարելի անտեսել.Ինչո՞ւ չի կարելի կրծկալով քնել.
ЛАЙФՎիճակագրության համաձայն՝ կրծքի ցավի խնդրին բախվում է կանանց 60-70%-ը: Այդ մասում տհաճ զգացողություներ կարող են առաջանալ՝ անկախ տարիքից:
Ցավի բնույթն ու ինտենսիվությունը տարբեր են լինում՝ փոքր անհարմարությունից մինչև սեղմման, ծանրության զգացում:
Կանանց կրծքի ցավ
Շատ կանայք աննշան անհարմարություն զգալով՝ անմիջապես տագնապ են բարձրացնում:
Դա կապված է ԶԼՄ-ներում լայնորեն լուսաբանվող կրծքագեղձի քաղցկեղի հետ:
Բժիշկները խորհուրդ են տալիս այդ դեպքում խուճապի չմատնվել. կրծքի ցավը կարող է առաջանալ ոչ միայն քաղցկեղի պատճառով:
Դեռահասության տարիք
Սա կապված է կնոջ օրգանիզմում «հորմոնալ փոթորկի» հետ: Որպես կանոն, այդ շրջանում ցավի ինտենսիվությունն առավելագույնն է: Տարիքի հետ այն նվազում է՝ հազիվ զգալի դառնալով: Ամեն աղջիկ պետք է հետազոտվի մամոլոգի մոտ ոչ պակաս, քան 3 ամիսը մեկ անգամ, դաշտանային ցիկլի 7-10-րդ օրը:
Հորմոնալ հակաբեղմնավորիչների ընդունում
Կրծքի ցավերը սովորական երևույթ են այդ հարաբերականորեն անվտանգ հաբերի ընդունման ժամանակ: Հաճախ այդ «թերապիայից» հետո ցավն անցնում է:
Նախադաշտանային համախտանիշ
Մոլորակի կանանց մոտ 50%-ը դաշտանից առաջ զգում է հախաճակի միգրեններ, տրամադրության անկում, նվնվոցի զգացողություն որովայնի ներքևի մասում, ջերմաստիճանի բարձրացում, կրծքի ցավ:
Դաշտանադադար
Կրծքի ցավը կարող է վկայել նաև դաշտանադադարի մասին: Այն առաջանում է 45 տարեկանից հետո:
Վիրահատական միջամտություն կամ վնասվածքներ
Ցավը կարող է կրծքագեղձերը վիրահատության ճանապարհով մեծացնելու հետևանք լինել: Կանայք կարող են կրծքի շրջանում տհաճ զգացողություններ ունենալ նաև վնասվածքներից հետո:
Ֆիբրոզ-կիստոզային մաստոպատիա
Աշխարհում ամեն երկրորդ կին տառապում է ֆիբրոզ-կիստոզային մաստոպատիայով: Հիվանդությունը բնորոշվում է կրծքագեղձի հյուսվածքների աննորմալ աճով, կրծքի վառ արտահայտված ցավով, երբեմն՝ նույնիսկ սեկրեցիայով:
Նորագոյացություններ
Կրծքի պարբերական ցավերի առաջացման դեպքում պետք է հետազոտվել. ցավի պատճառը կարող են նորագոյացությունները լինել:
Նեղ ներքնազգեստ
Փարթամ կուրծք ունեցող շատ կանայք աշխատում են դա քողարկել և նախընտրում են 1-2 չափով փոքր կրծկալ կրել:
Ավելի լավ է՝ այդպես չանել, քանի որ նեղ ներքնազգեստ կրելը կարող է հանգեցնել մաստոպատիայի առաջացման:
Բժիշկները նաև խստիվ արգելում են կրծկալով քնել: