Ереван, 02.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Առասպե՞լ, թե իրականություն. արդյո՞ք բնության մեջ իսկապես եղել են վամպիրներ

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մենք գիտենք, որ...

Վամպիրների մասին պատմությունները մարդու կողմից ստեղծված ամենահին և տարածված առասպելներից են և իրականում ոչ մի նմանություն չունեն իրականության հետ։

Իրականում այնքան էլ այդպես չէ։

Պարզվում է՝ վամպիրների մասին առասպելները որոշակի գիտական հիմքեր ունեն։ Բանն այն է, որ հին ժամանակներում հիվանդությունները մարդկանց համար եղել են ինչ-որ սարսափելի և անբացատրելի երևույթներ։ Ժամանակ առ ժամանակ որոշակի վարակիչ հիվանդությունների համաճարակներ են եղել, որոնք խլել են բազմաթիվ կյանքեր։ Բացի այդ, եղել են հիվանդություններ, որոնց վարակի պատճառները եղել են կենդանիները կամ էլ թաքնված գենետիկական գործոնները։

Եվ այս ամենին ոչ մի բացատրություն տալ այն ժամանակվա մարդը չի կարողացել։ Հենց այստեղից էլ ծագել են առասպելները, այդ թվում՝ վամպիրների մասին։ Ըստ առասպելաբանության, վամպիրները մահացած մարդիկ են, որոնք գիշերը դուրս են գալիս գերեզմանից և խմում են մարդկային արյուն։

Այս առասպելը ծագել է դեռ հին Հունաստանում։ Չնայած մեզ հայտնի են հին հույն փիլիսոփաներ, որոնք մահացել են, ասենք, 70 տարեկան հասակում, բայց իրականում այն ժամանակներում կյանքի միջին տևողությունը եղել է 25-30 տարի։

Մահվան պատճառները բազմաթիվ էին՝ սկսած պատերազմներից, վերջացրած բազմաթիվ և բազմատեսակ հիվանդություններով՝ կապված տարրական հիգիենայի պայմանների չապահովման հետ։ Ձեռքի տակ չունենալով մանրադիտակ, հին մարդիկ անգամ չէին էլ կարող ենթադրել, որ գոյություն ունեն հիվանդություններ առաջացնող՝ աչքի համար անտեսանելի մանր օրգանիզմներ, և արդյունքում ինչ-որ մեկի անսպասելի մահը կապվում էր գերբնական ուժերի ազդեցության հետ։

Օրինակ՝ գոյություն ունի պորֆիրիա անունով հիվանդություն։ Սա ժառանգական հիվանդություն է և արտահայտվում է վարդագույն ցանով, արյան արտազատմամբ կղանքի և մեզի հետ, ֆոտոդերմատոզի առաջացմամբ (լույսի ազդեցության տակ մաշկի վրա առաջանում են այրվածքներ), նյարդա-հոգեկան խանգարումներով։ Ինչքան նման է վամպիրներին, որոնք լույսի տակ այրվածքներ են ստանում։ 

Մանավանդ, հաշվի առնելով այն, որ լույսի ազդեցության տակ առաջացած խոցերը երբեմն այնքան խորը և քայքայիչ են լինում, որ հիվանդի շրթունքները և լնդերը փոքրանում են իրենց չափերով՝ արդյունքում ցուցադրելով «վամպիրի» ժանիքները։ Կղանքը կարմիր է լինում, որը ապացուցում է, որ նա արյունով է սնվում, իսկ հիվանդության զարգացումը կարող է բերել ականջների և քթի կորստին։

Իրականում սա հազվագյուտ հիվանդություն է, բայց հաշվի առնելով, որ այն ժամանակ տեղեկատվությունը հիմնականում տարածվում էր բանահյուսության ձևով, դժվար չէ ենթադրել, որ որևէ տարածքում արձանագրված այս հիվանդության մեկ դեպքի մասին կարող էին իմանալ բավականին հեռու ապրող բազմաթիվ այլ մարդիկ, չէ՞ որ սա պատմելու նյութ է։

Հենց այսպես էլ« հավանաբար» առաջացել են արևմտյան Եվրոպայում ապրած վամպիր գրաֆ Դրակուլայի մասին լեգենդները։ Չպետք է մոռանալ նաև, որ պորֆիրիան, լինելով ժառանգական հիվանդություն, ավելի շատ կարող է հանդիպել փակ, քաղաքակրթությունից կտրված հասարակության պայմաններում, և կարող է ստացվել այնպես, որ կտրված մի գյուղի բնակիչների մեծամասնությունը ունենա այս հիվանդությունը, այսինքն՝ սա վամպիրների գյուղ է։ 

Հենց այդպիսի տիպիկ գյուղ էլ կարող էր լինել ներկայիս Ռումինիայի տարածքում գտնվող Տրանսիլվանիայի գյուղերից մեկը, որտեղ ապրել է Դրակուլան։ Վամպիրների մասին առասպելները տարածվել են Անգլիայում 18-րդ դարում։ Պատմում էին, որ Եվրոպայի հեռավոր անկյուններից մեկում կան մարդիկ՝ բերանի շուրջ թարմ արյան հետքերով, և որ դրանք կենդանի մեռելներ են։

Կենդանի մեռելների մասին առասպելներն էլ իրենց հերթին գիտական հիմքեր ունեն։ Բանն այն է, որ հին ժամանակներում կատալեպտիկ կրիզի վիճակում գտնվող հիվանդներին մահացած էին համարում և թաղում, քանի որ նրանց զարկերակը պրակտիկորեն չէր շոշափվում։

Արդյունքում այդ խեղճերը, արթնանալով դագաղում կամ դամբարանում թաղված վիճակում, վախից և սովից խելքը կորցնում էին, սկսում էին կրծոտել իրենց, արդյունքում հետագայում գտնում էին թաղված մարդկանց, որոնց բերանի շուրջը արյան հետքեր են։ Ստացվում էր, որ սրանք կենդանի մեռելներ են կամ վամպիրներ, որոնց պետք է վառել, թե չէ գիշերները նրանք կարթնանան։ Այս ամենը հաստատվում էր նաև նրանով, որ այդ տարածքում արձանագրվում էին վայրի կենդանիների կողմից տուժած մարդիկ և ընտանի կենդանիներ, ինչը մշտապես էլ եղել է ամենուրեք։ 

Կա ևս մի վամպիրանման հիվանդություն, դա կատաղությունն է։ Ներկայումս այն հաջողությամբ բուժվում է համապատասխան շիճուկի օգնությամբ, և չի արձանագրվում մարդու կողմից այլ մարդու փոխանցվելու կրկնակի հիվանդացության դեպք։ Բայց այն հին ժամանակներում, օրինակ՝ կատաղած գայլի կծելու հետևանքով կատաղությամբ վարակված հիվանդը կարող էր կծելով վարակել այլ մարդկանց։ Իսկ դա մահացու հիվանդություն էր։ Ընդ որում, վամպիրների մասին առասպելներում հաճախ նշվում է, որ վամպիրը գիշերները վերածվում է գայլի։

Եվս մի առանձնահատկություն՝ կատաղությամբ վարակված հիվանդը ունենում է լուսավախություն՝ ֆոտոֆոբիա, և ջրավախություն (հիշենք, թե ինչպես են վամպիրների դեմ պայքարում սուրբ ջրով), ագրեսիվ վարք, զառանցանք և կծոտելու մոլուցք։ Այս ամենից զատ, չպետք է մոռանալ նաև, որ կան իրոք արյունածուծ կենդանիներ, մասնավորապես արյունածուծ թռչող մկներ և շներ։ Եվ այս կենդանիների մասին բնական գիտությունների զարգացման հետ համապատասխանաբար հայտնի էր դառնում հասարակ մարդկանց։

Վամպիրների մասին առասպելները մարդիկ մշտապես հորինել են ոչ թե ուրիշներին բարբարոսներ անվանելու նպատակով, այլ ընդամենը իրենց զարգացած ցույց տալու համար։ Ի վերջո, հաննիբալիզմը այնքան էլ մոռացված և հին չէ։ Դա ընդամենը կտրված և մեկուսացված վայրերում ցեղի պահպանման նպատակ է հետապնդել։ Սովը մարդուն ունակ է մղել ամեն ինչի։ Եվ, իհարկե, այդ մասին պատմել են ուրիշ «առավել զարգացած քաղաքաբնակները»։

Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը

IDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствами