«Մանչեսթեր Սիթին» ուժեղ էր «Յոկոհամայից»
СПОРТԱնգլիական «Մանչեսթեր Սիթին» Ճապոնիայի Յոկոհամա քաղաքում ընկերական հանդիպում անցկացրեց «Յոկոհամա Ֆ. Մարինոսի» հետ: Խոսեպ Գվարդիոլայի սաներն առավելության հասան 3:1 հաշվով:
Հանդիպման 18-րդ րոպեին «Մանչեսթեր Սիթիի» բելգիացի կիսապաշտպան Քևին դե Բրույնեն բացեց խաղի հաշիվը: 5 րոպե անց՝ 23-րդ րոպեին ճապոնացի հարձակվող Կեիտա Էնդոն խփեց պատասխան գոլը: 40-րդ րոպեին անգլիացի կիսապաշտպան Ռահիմ Ստերլինգը կրկին առաջ մղեց իր թիմին: Ավելացված ժամանակի երկրորդ րոպեին «Մանչեսթեր Սիթիի» գերմանացի հարձակվող Լուկաս Նմեչան խփեց իր թիմի երրորդ գոլը:
«Յոկոհամա Ֆ. Մարինոս» - «Մանչեսթեր Սիթի»՝ 1:3
Կեիտա Էնդո, 23 - Քևիդ դե Բրույնե, 18, Ռահիմ Ստերլինգ, 40, Լուկաս Նմեչա, 90+2

1
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Как были чмошниками, так и остались. Аршак Карапетян



