Իսպանիան նվաճեց Երեւանում ավարտված Եվրո-2019-ին չեմպիոնի տիտղոսը (ֆոտո)
СПОРТԻսպանիայի հավաքականի չեմպիոնությամբ ավարտվեց Երեւանում անցկացված ֆուտբոլի Եվրոպայի մինչեւ 19 տարեկանների առաջնության եզրափակիչ մրցաշարը։
«Հանրապետական» ստադիոնում տեղի ունեցած եզրափակիչում իսպանացիները գլխավոր մարզիչ Սանտի Սանչես Դենիայի ղեկավարությամբ մրցեցին նախորդ առաջնության չեմպիոն Պորտուգալիայի թիմի հետ եւ առավելության հասան 2։0 հաշվով։
Դուբլի հեղինակ դարձավ իսպանական «Վալենսիայի» հարձակվող Ֆերան Տորեսը։
Հիշեցնենք, որ Հայաստանի Մ-19 հավաքականը չէր հաղթահարել խմբային փուլի արգելքը՝ խմբում կրելով երեք պարտություն՝ Իսպանիայից (1։4 ), Իտալիայից (0։4) եւ Պորտուգալիայից (0:4)։
Մ-19, Եվրո-2019, եզրափակիչ
Պորտուգալիա - Իսպանիա՝ 0։2
Ֆերան Տորես, 34, 51







1
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Как были чмошниками, так и остались. Аршак Карапетян



