Դուք գեր չեք, ձեր ստամոքսն ուռած է. ինչպես ազատվել այս խնդրից
ЛАЙФՇատերը պատմում են, որ հաճախ են զգում, թե ինչպես է ուռում ստամոքսը։ Սա խնդիր է, որը սովորաբար առաջանում է ծանր մթերք ուտելուց հետո, սակայն կան մարդիկ, ովքեր այդ տհաճ զգացողությունն ունենում են ողջ ընթացքում։ Fhfn.org կայքը գրում է, որ այդ խնդիրը հետևյալ պատճառներն ունի։
Դուք բավականաչափ ջուր չեք խմում։ Առողջական բազմաթիվ խնդիրներ են առաջանում այն պատճառով, որ օրգանիզմն անհրաժեշտ քանակով հեղուկ չի ստանում։ Սա հաճախ տեղի է ունենում սուրճի և ալկոհոլի օգտագործման պատճառով։ Եթե դուք դրանք շատ եք օգտագործում, դուք պետք է խմեք նաև 6-8 բաժակ ջուր։ Երբ օրգանիզմը ջրազրկվում է, այն սկսում է օգտագործել եղած հեղուկը։ Ուռածությունը կարող է առաջանալ հեղուկի՝ օրգանիզմում մնալու պատճառով։
Փորկապություն։ Սա նշանակում է, որ անհրաժեշտ է սննդակարգում բջջանյութ ավելացնել։ Այն պետք է օգտագործել աստիճանաբար, հակառակ դեպքում խնդիրն ավելի կսրվի։ Սպիտակ հացի փոխարեն՝ օգտագործեք մուգ հաց, բնական հյութեր խմեք և հատապտուղներ կերեք։
Դուք սթրեսի մեջ եք։ Որոշ հետազոտություններ պնդում են, որ ստամոքսի փքվածությունը կարող է նաև սթրեսի հետևանք լինել. երբ համակարգը սրթեսի մեջ է, ուղեղը նյութափոխանակության համակարգին թույլ չի տալիս նորմալ աշխատել։ Սա կարող է նաև փորկապության և ստամոքսի ցավի պատճառ դառնալ։ Սթրեսը հաղթահարելու դեպքում կազատվեք փքվածության խնդրից։
ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ` Այստեղ