Մահվան ելքով վրաերթ Արագածոտնի մարզում. 42-ամյա կինը տեղում մահացել է
ОБЩЕСТВОՀուլիսի 28-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Այս մասին հայտնում է Shamshyna.com-ը:
Ժամը 02:50-ի սահմաններում, Երևանի բնակիչ, 47-ամյա Արմեն Բ.-ն իր վարած Opel մակնիշի 35 GX 845 համարանիշի ավտոմեքենայով, Երևան-Գյումրի ավտոճանապարհի 77 կմ հատվածում, վրաերթի է ենթարկել հետիոտն, Արագածավան գյուղի բնակիչ, 42-ամյա Վարդիթեր Հ.-ին:
Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է ոստիկանություն և շտապօգնություն: Դեպքի վայր ժամանած Թալինի հիվանդանոցի բժիշկներն արձանագրել են վրաերթի ենթարկվածի մահը: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Թալինի բաժնի հատուկ պահպանվող տարածք:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью Forbes



