Բաթումիում անցկացվել է հանրահավաք՝ ի աջակցություն Ռուսաստանի հետ հարաբերությունների
МЕЖДУНАРОДНОЕԿիրակի Բաթումիում տեղի ունեցած հանրահավաքի մի քանի հազար մասնակիցները պահանջել են Վրաստանի իշխանություններից բարելավել Ռուսաստանի հետ հարաբերությունները. ակցիան կազմակերպվել էր «Վրաստանի հայրենասերների դաշինք» ընդդիմադիր կուսակցության կողմից քաղաքի կենտրոնական Էրա հրապարակում, հաղորդում է Sputnik-Գրուզիա-ն:
Ակցիայի հիմնական պահանջներն էին Սուխումի, Ցխինվալի եւ Մոսկվայի հետ երկխոսությունը Վրաստանի տարածքային ամբողջականությունը վերականգնելու եւ «Ազգային շարժումը» որպես «մեղավոր քաղաքական ուժ» հայտարարելու համար: Առաջադրված պահանջներից էին նաեւ Ռուսաստանի դեմ թշնամական հռետորությունից հրաժարումը, ռուս-վրացական հարաբերությունների վերադարձը, ինչպես ճգնաժամից առաջ էր:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
ВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе Раздан



