Խամես Ռոդրիգեսը չի հեռանա «Ռեալից» (ֆոտո)
СПОРТՄադրիդի «Ռեալի» և Կոլումբիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսն ընթացիկ տրանսֆերային պատուհանի ժամանակ չի հեռանա Արքայական ակումբից, հաղորդում է AS-ը: Ֆուտբոլիստն այժմ մարզվում է Արքայական ակումբում։
Աղբյուրը նշում է, որ Զինեդին Զիդանի ծրագրերը փոխվել են այն բանից հետո, երբ ծանր վնասվածք ստացավ թիմի կիսապաշտպան Մարկո Ասենսիոն: Ակումբում արդեն տեղեկացրել են Խամեսին, որ ընթացիկ ամռանը նրա տրանսֆերը չի վաճառվելու:
Հիշեցնենք, որ 28-ամյա կիսապաշտպանի տեղափոխությամբ հետաքրքրված են իտալական «Նապոլին» ու Մադրիդի «Աթլետիկոն»:
Խամես Ռոդրիգեսը «Ռեալ» է տեղափոխվել 2014 թվականին «Մոնակոյից»: Արքայական ակումբը կոլումբացի կիսապաշտպանի տեղափոխության դիմաց վճարել է շուրջ 80 միլիոն եվրո:
1
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Как были чмошниками, так и остались. Аршак Карапетян



