Չիկագոյի օդանավակայաններում առատ ձյան պատճառով հարյուրավոր չվերթներ են չեղարկվել
МЕЖДУНАРОДНОЕՉիկագոյի (ԱՄՆ Իլլինոյսի նահանգ) օդանավակայաններում ուժգին քամու եւ առատ ձյան պատճառով հարյուրավոր չվերթներ են չեղարկվել: Ինչպես հայտնել է ԱՄՆ օդերեւութաբանական ծառայությունը, ձյան շերտի հաստությունը հասնում է 10-30 սմ:
Չիկագոյի Օ'Հարայի միջազգային օդանավակայանում անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով չեղարկվել է 250 ավիաչվերթ: FlightAware.com մասնագիտացված ռեսուրսի տեղեկություններով՝ այլ օդանավակայաններում չեղյալ է հայտարարվել 100 թռիչք, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Օդերեւութաբանների տվյալներով քամու ճակատը վրա է հասել նաեւ Ինդիանա եւ Միչիգան նահանգներին: Տեղ-տեղ ջերմաստիճանը նվազել է մինչեւ -20 աստիճան Ցելսիուս:
1
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
2
Как были чмошниками , так и остались
3
Сейчас Армения находится в большей зависимости, чем когда-либо
4
Поздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчика
5
Демократическим путём эту власть менять невозможно. Аршак Карапетян



