Ինչպես են կանայք իրենց տղամարդկանց դրդում դավաճանության
ЛАЙФԵթե դուք շատ եք տարված ձեր ամուսնու դավաճանության ապացույցներ փնտրելով, ապա կարող եք աչքաթող անել վարքագծի այն շաբլոնները, որոնք սիրելիի հետ հարաբերություններին մեծ վնաս են պատճառում և բաժանում են նրան ձեզանից։
Ներկայացնում ենք նախկինում էլիտար էսկորտ ծառայություններ մատուցած կնոջ կարծիքն այս ամենի հետ կապված։
Գիտե՞ք՝ ինչն է ինձ ամենաշատը զարմացնում։ Որ մեծ մասամբ կասկածել և դավաճանության դրդել նրանք սկսում են դեռ շատ ավելի վաղուց, քան տղամարդիկ գնում են այդ քայլին։ Առաջնորդվելով վախով և խանդով՝ իրականում դուք մեծացնում ենք դավաճանության հավանականությունը։
Ահա այն երեք բաները, որոնք կանայք անում են, երբ խանդում են և վախենում են դավաճանությունից։ Եվ սա միայն վանում է ամուսիններին նրանցից։
1. Դուք սկսում եք նրանից ավելի շատ շփում պահանջել (և դադարում եք ներել սխալները)
Դուք կարող է խանդի հաճախակի նոպաներ ունենաք, ձեզ կարող է թվալ, թե կորցնում եք իրավիճակի վերահսկողությունն այն պատճառով, որ ձեր տղամարդը չի շփվում ձեզ հետ այնպես, ինչպես դուք եք նրանից դա ակնկալում։ Ժամանակ առ ժամանակ ցանկացած տղամարդ կարող է անուշադիր, ցրված կամ կոպիտ թվալ, իսկ կինը կարող է դա որպես դավաճանության նշան համարել։ «Երևի նա ինձանից ինչ–որ բան է թաքցնում»,– սկսում եք մտածել դուք։
Այս զգացողությունները կուտակվում են ձեր ներսում և ժամանակի ընթացքում կարող են դուրս հորդել, երբ դուք ինչ–որ մի բանից շատ նեղված կլինեք։ Եվ այդ ժամանակ դուք կբղավեք նրա վրա և ավելորդ բաներ կասեք, այնպիսի բաներ, որ բացարձակ պետք չէր ասել։
Հիշեք, որ տղամարդկանց մեծամասնությունը տառապում են «թունելային տեսողությամբ», երբ նստած են համակարգչի դիմաց, հեռուստացույց են դիտում կամ կարդում են։ Նրանք չեն կարողանում մի քանի գործ միաժամանակ անել, օրինակ՝ կարդալ և պատասխանել ձեր հարցերին. այսպիսին է նրանց ուղեղի կառուցվածքը։
Այնպես որ, նախքան զրույցը սկսելը համոզվեք, որ նա ուրիշ բանով զբաղված չէ։ Իսկ ամենաճիշտը կլինի պարզապես հարցնելը. «Սիրելիս, կարո՞ղ եմ քեզ մի քանի րոպեով շեղել»։ Նույնը արեք նաև զանգելու դեպքում։
Շարունակությունն՝ այստեղ