«6 տարի առանց քեզ, իմ ընկեր». Արմեն Պետրոսյանի ու Մարկ Սաղաթելյանի արխիվային լուսանկարը
ФОТО2013թ.-ի հուլիսի 31-ին կյանքից հեռացել է տաղանդավոր դերասան, հաղորդավար Մարկ Սաղաթելյանը։ Հայտնի դերասան Արմեն Պետրոսյանը՝ Մենչը, Instagram-յան էջում այդ առիթով համատեղ արխիվային լուսանկար է հրապարակել Մարկի հետ։ Արտիստները պատկերված են բեմում, իսկ մեկնաբանություններում Մենչը գրել է. «6 տարի առանց քեզ, իմ ընկեր»։

Հետեւորդներն անմիջապես արձագանքել են հրապարակմանը՝ նշելով, որ Մարկ Սաղաթելյանի կորուստը բոլորին մեծ ցավ է պատճառել։ «Հրաշալի արտիստ, հումորիստ։ Մեր բակ, Նոր հայեր... տաղանդավոր մարդ Մարկ Սաղաթելյան, մենք քեզ շատ սիրում ենք ու երբեք չենք մոռանա»,- գրել է օգտատերերից մեկը։

1
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
2
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
3
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
4
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства
5
Как были чмошниками, так и остались. Аршак Карапетян



