Սերգեյ Կոպիրկինն այցելել է Գեղարքունիքի մարզ
ЛАЙФ
Հայաստանում Ռուսաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինն այսօր՝ օգոստոսի 1-ին այցելել է Գեղարքունիքի մարզ: Այս մասին տեղեկանում ենք Հայաստանում ՌԴ դեսպանատնից։
Այցի շրջանակներում կայացել է դիվանագիտական առաքելության ղեկավարի հանդիպումը Գեղարքունիքի մարզպետ Գ.Գ. Սանոսյանի և Գավառի քաղաքապետ Գ.Ե. Մարտիրոսյանի հետ: Նշելով, որ Գեղարքունիքի մարզի շատ բնակիչներ սերտ կապեր ունեն Ռուսաստանի հետ, մարզի ղեկավարը խոսել է դրա զարգացման ծրագրերի մասին: Կողմերը քննարկել են Ռուսաստանի և Հայաստանի տարածաշրջանների միջև շփումների ամրապնդման եւ փոխգործակցության ներուժի իրացման հեռանկարները:
Ս.Պ. Կոպիրկինը և Գ.Գ. Սանոսյանը այցելել են Միքաելյան ընտանիքի ֆերմա, որտեղ զբաղվում են յուրահատուկ պանիրների արտադրությամբ: Հաջողությամբ աշխատող ընտանեկան ձեռնարկությունը ստեղծվել է ՄԱԶԾ «Ինտեգրված գյուղական զբոսաշրջության զարգացում» ծրագրի ներքո ռուսական կողմի ֆինանսավորմամբ: