Ահա թե ինչու չի կարելի ոտքերը խաչած նստել. Սա կարդալուց հետո կխուսափեք այդ դիրքից
ЛАЙФՈտքերը խաչած նստելը չափազանց տարածված դիրք է, որով նստում են գրեթե բոլոր մարդիկ։ Այս դիրքը նաև չափազանց էլեգանտ է և շատ հաճախ ասոցիացվում է սեքսուալության և գեղեցկության հետ։ Չնայած դրան՝ այս դիրքը շատ վատ ազդեցություն է թողնում մեր օրգանիզմի և մարմնի վրա։
Չնայած որ շատ կանայք ավելի գրավիչ են հենց այս դիրքում նստած ժամանակ, երկար ժամանակ նման կեցվածք պահպանելը կարող է շատ վատ անդրադառնալ նրանց առողջության վրա, մասնավորապես՝
Այս դիրքում նստելը կարող է բերել որոշ նյարդային հյուսվածքների կաթվածի։ Ճիշտ է, նստած վիճակում երկար մնալը նույնպես կարող է նույն խնդրին հանգեցնել, սակայն ոտքերի խաչված դիրքը նյարդերի անշարժացման համար առավել նպաստավոր է։
2010 թվականին կատարված մի շարք հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ ոտքերը խաչված դիրքում նստելու արդյունքում բարձրանում է արյան ճնշումը։ Եթե անգամ խնդիր չունեք ճնշման հետ, այս դիրքում նստելը կարող է հանգեցնել առողջական վիճակի վատթարացմանը։ Այս ամենի առաջին պատճառը մի ծունկը մյուսի վրա դնելն է, ինչի արդյունքում սիրտը ստիպված է լինում ավելի մեծ արագությամբ արյուն մղել՝ օրգանիզմի բնականոն կենսագործունեությունը պահպանելու համար։
Շարունակությունը ՝ այստեղ