Մեծ Բրիտանիան արտահանման արգելք է սահմանել, որ կանխի հայտնի նկարչի 10 մլն ֆունտ արժողության նկարի դուրսբերումը
КУЛЬТУРАՄեծ Բրիտանիան արտահանման ժամանակավոր արգելք է սահմանել 19-րդ դարի հայտնի բրիտանացի նկարիչ Ուիլյամ Թըրների 10 մլն ֆունտ սթերլինգ արժողությամբ «Լյուցեռն լիճը» նկարի դուրսբերումը կանխելու համար, հայտնում է BBC News-ը:
Մեծ Բրիտանիայի արվեստի նախարար Ռեբեկա Փոուն հայտարարել է, որ բրիտանական այս գլուխգործոցի դուրսբերումը «ամբողջ երկրի համար սարսափելի կորուստ» կլիներ:
Արտահանման արգելքը կգործի մինչեւ ընթացիկ տարվա դեկտեմբերի 1-ը: Իշխանությունները հուսով են, որ այդ ժամանակահատվածում բավարար գումար կհավաքվի նկարը հետգնելու համար:
Թըրները այն նկարել է 1842 թվականին, որը «Ռիջի» շարքի միակ պահպանված նկարն է. Թըրները «Ռիջի լեռներ» շարքից նկարել է ընդամենը 3 նկար, որոնցից երկուսը ձեռք են բերել մասնավոր հավաքորդները:
1
Станьте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением
2
Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»
3
«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июле
4
Пашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян
5
День благодарности клиентам в Ванадзоре: IDBank



