Ուղիղ եթերում թղթակիցը պատմել է ջրհեղեղի մասին ու մնացել ջրի տակ
ВИДЕОGTV-ի թղթակից Ազադար Հուսեյնը ուղիղ եթերում պատմել է ջրհեղեղի մասին ու ջրասույզ եղել: Այս մասին հաղորդում է Unilad-ը:
Չնայած այն բանին, որ պղտոր ջրից դուրս երևացել են միայն նրա գլուխն ու վեր պարզած բարձրախոսը, նա անվրդով պատմել է գյուղատնտեսության վրա հեղեղումների բացասական ազդեցության մասին:
Ազարդի ռեպորտաժը տարածվել է աշխարհով մեկ, շատերը նրան փառաբանում են աշխատանքի հանդեպ ունեցած նվիրվածության համար: Բայց կան նաև մարդիկ, որոնց կարծիքով՝ տղամարդը «խելացնոր» է, չէ՞ որ չի կարելի ենթարկվել նման վտանգի հանուն նորությունների:
Չնայած իրավիճակի ամբողջ լրջությանը՝ համացանցի օգտատերերը նաև դիմել են կատակների: Մեկը, օրինակ, գրել է, որ Հուսեյնի «ռեպորտաժները շատ խորն են»:
1
NYT: Франция, РФ и Китай сорвали решение в Совбезе ООН по войне против Ирана
2
Геополитическое балансирование — на «нитке». «Паст»
3
Почему не позволили выступать с произведениями Арама Хачатуряна? «Паст»
4
Арман Царукян сделал громкое заявление насчет своего будущего
5
Поздравление лидера движения «Всеармянский фронт» генерал-майора Аршака Карапетяна с Пасхой



