Կավանին չի հեռանա ՊՍԺ-ից
СПОРТՖրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի և Ուրուգվայի ազգային հավաքականի հարձակվող Էդինսոն Կավանին չի ցանկանում հեռանալ ակումբից, հայտնում է Goal.com-ը:
32-ամյա հարձակվողը տեղեկացրել է ՊՍԺ-ի ղեկավարությանը, որ մինչև պայմանագրի ավարտը ցանկանում է հանդես գալ ֆրանսիական ակումբի կազմում: Կավանիի պայմանագիրը նախատեսված է մինչև 2020 թվականի հունիսը:
Ավելի վաղ Կավանիի ծառայություններով հետաքրքրվում էր Միլանի «Ինտերը»:
Ֆրանսիայի առաջնության նախորդ մրցաշրջանում ուրուգվայցի հարձակվողը ՊՍԺ-ի կազմում անցկացրած 21 խաղում դարձել է 18 գոլի ու 6 գոլային փոխանցման հեղինակ:
1
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Как были чмошниками, так и остались. Аршак Карапетян



