Մալխաս Ամոյանը ոսկե մեդալ է նվաճել միջազգային մրցաշարում
СПОРТԼեհաստանի մայրաքաղաք Վարշավայում ընթացող ըմբշամարտի միջազգային մրցաշարում 72 կգ քաշային Մալխաս Ամոյանը դարձել է ոսկե մեդալակիր` եզրափակչում 6:0 հաշվով հաղթելով ուկրաինացի Մաքսիմ Եվտուշենկոյին: Այս մասին հայտնում է Armsport-ը։
Հիշեցնենք, որ հայ ըմբիշը պայքարն սկսել էր քառորդ եզրափակչից, որտեղ 9։0 հաշվով առավելության էր հասել թուրք Ահմեդ Յիլմազի նկատմամբ։ Կիսաեզրափակչում Ամոյանի մրցակիցը ԱՄՆ-ի ներկայացուցիչ Ռայմոնդ Բունկերն էր, ում հայ մարզիկը հաղթել էր 9։0 հաշվով։
Մրցաշարի 87 կգ քաշային կարգի եզրափակիչը հայկական է լինելու: Ոսկե մեդալի համար այսօր կպայքարեն Մաքսիմ Մանուկյանն ու Արթուր Շահինյանը: 60 կգ քաշային Գևորգ Ղարիբյանը կպայքարի բրոնզե մեդալի համար: Նույն քաշային կարգում հանդես եկող Արմեն Մելիքյանը պարտվել է:
1
Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»
2
Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности
3
День благодарности клиентам в Ванадзоре: IDBank
4
Москва–Баку: есть разногласия, но связи сохраняются. А мы что делаем?
5
При поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт



