ԹԵՍՏ. ինչպիսի տղամարդ է համապատասխանում ձեզ. պատասխանն ապշեցուցիչ է
ЛАЙФՅուրաքանչյուր կին ամուր ու ներդաշնակ հարաբերություններ կարող է ստեղծել միայն մի տիպի տղամարդու հետ։ Mirkrasoty.life-ը թեստ է առաջարկում. ընտրեք լուսանկարում պատկերված տղամարդկանցից մեկին և կարդացեք, թե ինչի մասին է վկայում այդ ընտրությունը։
#1 Ձեզ ամենաշատը համապատասխանում է «հայրիկ տղամարդու» կերպարը, քանի որ ինքներդ «դուստր կնոջ» տիպին եք համապատասխանում, ում առաջին հերթին՝ հոգատարություն և ուշադրություն է հարկավոր։ Ձեր վարքագիծը հաճախ կայուն չէ, քանի որ երբեք հստակ չգիտեք, թե ինչ եք ցանկանում։ Տղամարդու կողմից անուշադրություն զգալու դեպքում դառնում եք կամակոր և նյարդային, ինչն իր հերթին՝ հանգեցնում է հարաբերությունների վատացման և մարման։ Ձեզ ցանկալի ու սիրելի զգալու համար հարկավոր է ընտրել այնպիսի տղամարդու, ով կկարողանա իր վրա պատասխանատվություն վերցնել, լուծել ձեր բոլոր խնդիրները և բավարարել ցանկացած, նույնիսկ՝ ամենաաբսուրդային ցանկությունները։
Այս բնութագրիչներին լավագույնս համապատասխանում է «հայրիկ տղամարդու» կերպարը։ Նրա հուսալիությունը, ինքնավստահությունը ձեզ հնարավորություն կտան կառուցել երկարատև և ներդաշնակ հարաբերություններ։ Դուք մեծ հաճույքով կենթարկվեք նրա պահանջներին և ձեզ կպահեք դստեր նման։
#2։ Ձեզ ամենաշատը համապատասխանում է «երեխա տղամարդու» և «կոմպլեքսավորված տղամարդու» կերպարը։ Ինքներդ «մայր կանանց» կերպարին եք համապատասխանում, ով իր կյանքի գլխավոր խնդիրն է համարում բոլորին ու միշտ պետքական լինել, այդ թվում՝ անփոխարինելի դառնալ ամուսնու կամ սիրելի տղամարդու համար։ Ամբողջ ժամանակը ձգտում եք նվիրել մտերիմներին, ովքեր, ձեր համոզմամբ, չեն կարող ապրել առանց ձեր խնամակալության, հոգատարության ու պաշտպանության։
Ձեր նվիրվածության, համբերության և ինքնազոհողության տակ թաքնված է մտերիմներին ձեզ ենթարկելու և նրանց համար անձեռնմխելի հեղինակություն դառնալու ենթագիտակցական ցանկությունը։ Սա նշանակում է, որ ձեր իդեալական զուգընկերը կարող է դառնալ միայն այն տղամարդը, ով ուրախությամբ ընդունում է կնոջ գերակայող դիրքն ընտանիքում և նույնիսկ մանրուքներում պատրաստ է ենթարկվել նրան։ Այս բնութագրիչներին համապատասխանում է տղամարդկանց երկու տիպ՝ «կոմպլեքսավորված տղամարդը», ով ուրախությամբ կընդունի ձեր հոգատարությունն ու ուշադրությունը, ինչպես նաև «երեխա տղամարդը», ով հոգու խորքում երազում է կնոջ մասին, ով կարող է իրեն պաշտպանել կյանքի բոլոր դժվարություններից։
Շարունակությունն՝ այստեղ