Ереван, 30.Сентябрь.2026,
00
:
00
ВАЖНО


«Բարեբախտաբար, թե դժբախտաբար, շուտ մեծացա»․ 18-ամյա Անելյա Գուբրյանը՝ 15 տարեկանից որպես մատուցողուհի աշխատելու և սեփական գումարն ունենալու կարևորության մասին

ЛАЙФ

Երիտասարդ մոդել, դերասանուհի Անելյա Գուբրյանն այժմ էկրանային դադարի փուլում է: Թե ինչ նախագծում կներկայանա հաջորդիվ, առայժմ նրա համար էլ պարզ չէ: Աշխատանքային դադարի էտապն Անելյայի համար հարաբերական է: Դերասանուհին հայտնեց, որ աշխատել սկսել է վաղ տարիքից, հիմա էլ իր առօրյան հագեցած է կազմակերպում, զբաղվում է նաև զարդերի բիզնեսով:

 

Չնայած ապահոված ընտանիք ունենալուն՝ Անելյան 15 տարեկանից սկսել է աշխատել որպես մատուցողուհի: Երիտասարդ դերասանուհին Tert.am Life-ին պատմել է անցած ճանապարհի, վաղ տարիքից ինքնուրույն դառնալու և ծնողների առաջ ունեցած պատասխանատվության մասին:

15 տարեկանից աշխատել եմ

 

Շատերին գուցե զարմանալի թվա, որ ապահոված ընտանիքում ապրող Անելյան մինչև վերջերս աշխատում էր նաև որպես մատուցողուհի: Մոդելն այս աշխատանքով սկսել է զբաղվել դեռևս 15 տարեկանից: Անելյան շեշտեց, որ աշխատել սկսել է ոչ թե ֆինանսական խնդրից, այլ կայանալու ցանկությունից ելնելով:

«Ես աշխատելու ցանկություն ունեի, որի մասին հայտնեցի ծնողներիս: Նրանք շատ զարմացան, քանի որ ֆինանսական խնդիր չունեի, սակայն ես ուզում էի հասունություն, որին կարող էի հասնել աշխատանքով: Որոշեցինք, որ կաշխատեմ մեր ընտանիքի մտերիմ ընկերներից մեկի գինետանը՝ որպես մատուցողուհի: 2 տարի աշխատելուց հետո դուրս եկա այնտեղից, քանի որ պետք է պատրաստվեի ԵՊՀ ընդունելության քննություններին»,- ասաց նա ու հավելեց, որ համալսարան ընդունվելուց հետո հասկացել է, որ չնայած «Էլենի օրագրում» նկարահանումներին, ունենում է ազատ ժամանակ: Այդ պատճառով էլ որոշել է վերադառնալ մատուցողուհու աշխատանքին: «Ես չեմ սիրում ժամանակս վատնել: Այդ փուլում սկսեցի աշխատել մեքսիկական ռեստորանում: Մոտ 6 ամիս էլ այնտեղ աշխատեցի որպես մատուցողուհի»,- ավելացրեց նա:

Հիմա Անելյան հրաժարվել է մատուցողուհու աշխատանքից: Ասում է՝ դա իր համար հոբբի էր, մարդկանց հետ շփվելու հնարավորություն, բացի այդ, ժամային գրաֆիկն էր իրեն հարմար:

«Ես միշտ եմ զբաղված եղել: 15 տարեկանում էլ իմ գրաֆիկը թեթև չէր, որովհետև առավոտյան 7-ին արթնանում էի, գնում դպրոց, այնուհետև 2 պարապմունք ունեի, որոնցից հետո երեկոյան գնում էի աշխատանքի, շատ ուշ վերադառնում տուն ու շատ քիչ քնում: Այնպես չէր, որ դա ինձ շատ հարմար էր, պարզապես, ես շատ էի ուզում այդպես անել»,- ասաց նա:

Սեփական գումար աշխատելն ինձ ինքնուրույն ու ինքնավստահ է դարձրել

«Փոքր տարիքից սեփական գումարն աշխատելն ու ինքնուրույն լինելն ինձ տվել է ինքնավստահություն: Երբ ինքդ ես գումար աշխատում, հասկանում ես փողի արժեքն ու ինչպես պետք է տնօրինես այն: Հասունացման նոր փուլ է սկսվում, որը գալիս է նաև ծնողների վստահությունից: Իմ ծնողներն ինձ շատ են վստահել: Երևի թե, հենց իրենց վստահությունն էր, որ ինձ ինչ-որ չափով սահմանափակում էր: Ես բավականաչափ գումար էի վաստակում 15 տարեկան աղջկա համար, սակայն նրանց վստահության ու տված ազատությունն ինձ ստիպեց ինչ-որ չափով սահմանափակվել ու ավելի լուրջ վերաբերել դրան»,- ասաց Անելյան, ապա հիշեց, որ իր առաջին աշխատավարձը ստացել է դեռևս 3-4 տարեկանում: 3000 դրամ է վաստակել՝ նկարահանվելով Լալա Մնացականյանի կարճամետրաժ ֆիլմում: «Այդ գումարով տաքսիով տուն վերադարձանք, մտանք խանութ, հաց, կարագ, ձեթ գնեցինք և գումարը վերջացավ»,- հիշեց նա:

Արդեն 15 տարեկանում վաստակած գումարով, ըստ դերասանուհու, վճարում էր իր պարապմունքների համար, հոգում առօրյա ծախսերը:

Անելյայից հետաքրքրվեցինք՝ արդյոք հիմա ֆինանսապես անկախ է․ «Ֆինանսապես լիարժեք անկախ մարդ լինել չի կարող, որովհետև որքան էլ գումար ես աշխատում, պահ է գալիս, երբ քեզ ավելին է պետք, քան  ունես: Բնականաբար, ընտանիքս աջակցում ու օգնում է ինձ, սակայն 15 տարեկանից սկսած հիմնականում ինքս եմ հոգացել իմ ծախսերը: Իհարկե, դա չի նշանակել, որ գումարը միայն իմն է, և ես այն չեմ ծախսում ընտանիքիս համար: Դա ընտանիք բերվող ընդհանուր գումար է, որը երբեք չի առանձնացել»:

Կարծրատիպեր

Հայկական իրականության մեջ մատուցողուհու աշխատանքը միանշանակ չի ընդունվում: Անելյայի խոսքով՝ իր համար կարծրատիպային այս մոտեցումը երբևէ կոնպլեքսավորվելու առիթ չի եղել:

«Ես շատ նորմալ եմ վերաբերում այդ աշխատանքին: Յուրաքանչյուր աշխատանք նորմալ է, եթե ճիշտ վայրում, ճիշտ ժամանակին ու ճիշտ է արվում,- ասաց նա, իսկ հարցին՝ հաճախորդների հետ տհաճ միջադեպեր եղե՞լ են, պատասխանեց,- Ես աշխատել եմ բարձր մակարդակի գինետանը, որտեղ խնդրահարույց հաճախորդ ուղղակի չի եղել: Նախ՝ հաճախորդների 50 տոկոսը ծնողներիս ընկերներն էին, մյուս 50-ը՝ զբոսաշրջիկներ, բացի այդ, նույնիսկ եթե ինչ-որ խնդիր լիներ, տնօրենը շատ հեշտ ու արագ հարցը լուծում էր»:

Իմ միակ սահմանը եղել է ծնողներիս վստահությունը չչարաշահելն ու նրանց չհիասթափեցնելը

Փոքր տարիքից ինքնուրույնություն ձեռք բերած մոդելի խոսքով՝ ծնողների վստահություն իր համար միշտ պարտավորեցնող է եղել:

«Իմ առջև երբևէ սահմանափակում չի եղել ու դա եղել է իմ առաջին բարիերը: Իմ միակ սահմանը եղել է ծնողներիս վստահությունը  չչարաշահելն ու նրանց չհիասթափեցնելը: Նրանք ինձ վստահել են յուրաքանչյուր հարցում: Հենց դա է ինձ սահմանափակում: Միշտ մտածում եմ՝ այ եթե իմանային, որ այսինչ բանն եմ անում, ինչպե՞ս կվերաբերեին: Եթե մտածում եմ՝ նորմալ կարձագանքեին, անում եմ, եթե ոչ, ոչ»,- ասաց նա:

Բարեբախտաբար, թե դժբախտաբար, շուտ մեծացա

18-ամյա դերասանուհուն հաճախ մեղադրում են իր տարիքից ավելի մեծ երևալու ձգտման մեջ: Անելյան վստահեցնում է՝ տարիքից առաջ ընկնելու խնդիր չունի, սակայն մեխանիկորեն ավելի շուտ է մեծացել:

«Աշխատանք ու պատասխանատվություն ունենալը մարդուն ավելի հասուն են դարձնում: Բարեբախտաբար, թե դժբախտաբար, շուտ մեծացա: Երբևէ չեմ ցանկացել իմ տարիքից ավելի մեծ երևալ, ուղղակի ես ունեմ փոքր եղբայր: Ընտանիքի մեծ երեխաները կարող են փաստել, որ իրենք միշտ ավելի շուտ են մեծանում, որովհետև ուշադրությունը լինում է փոքրի վրա: Մեծ երեխային միշտ ասում են՝ դե դու մեծն ես: Ես ու եղբայրս շատ էինք կռվում, ինձ միշտ ասում էին՝ դու մեծն ես․ նույն բանը ես էի անում 13 տարեկանում, ինձ ասում էին՝ մեծն ես, նա էր անում արդեն 13 տարեկանում, նա փոքրն էր,- ծիծաղելով ասաց Անելյան ու հավելեց,- եղբայրս հիմա 14 տարեկան է: Երբ ես ինձ եմ հիշում 14 տարեկանում, մեծ աղջիկ էի, իսկ ինքը հիմա մեր տան փոքր երեխան է: Դա ինձ ստիպեց ինչ-որ չափով ինքնուրույն  դառնալ, որովհետև ես մեծն էի, ամոթ էր, որ սխալներ անեի: Իմ ինքնուրույն լինելը մեխանիկորեն ստացվեց: Դպրոցում գերազանցիկ էի, ամեն ինչ ինքնուրույն էի անում: Նույն կերպ էլ աշխատելու ցանկություն առաջացավ: Դա չի եղել ինչ-որ մեկին ինչ-ոչ բան ապացուցելու համար, պարզապես քայլ էր դեպի հասունություն»:

Рубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy» Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей средыКто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному году