Ինչու են 17 երեխայից 15-ը գնում անծանոթի հետ, եթե նույնիսկ դա նրանց խստիվ արգելվել է
ЛАЙФՍոցիալական ծառայություններից մեկը 2019 թվականի ամռանը հերթական փորձն է անցկացրել ՌԴ քաղաքներից մեկում. անծանոթները փորձել են խաղահրապարակից տանել 3-12 տարեկան երեխաների (իհարկե, ծնողների համաձայնությամբ)։ Փորձի 17 մասնակիցներից 15-ը վստահել է անծանոթին և միայն 2 վեց տարեկան երեխա են կտրականապես հրաժարվել գնալ բակից։
Ինչպես են երեխաներին տանում բազմամարդ հրապարակներից
Հետազոտող խմբի ամենավախեցնող դիտարկումն այն է, որ փորձի ընթացքում շրջապատում գտնվողները բացարձակ անտարբեր են եղել։ Նրանցից ոչ ոք չի փորձել պարզել, թե ինչ է կատարվում։ Ընդ որում՝ «առևանգողներն» այնպիսի տարածված ձևակերպումներ են օգտագործել, ինչպես օրինակ.
• «Արի քեզ համար քաղցր բամբակ գնեմ»,
• «Գնանք, աղունիկներին կերակրենք»,
• «Այն կողմում սկյուռիկներ են վազվզում, արի գնանք, նայենք»,
• «Հայրիկդ խնդրել է, որ քեզ տանեմ, գնացի՞նք»։
Աշխատող առաջարկներից են նաև փոքրիկ կատուներին կամ շան ձագերին մեքենայի տակից, նկուղից միասին հանելու խնդրանքները։ Հաճախ հանցագործները որպես ոստիկան, բժիշկ կամ հրշեջ են ներկայանում։
Նույնիսկ մեծ երեխաներն են գնում անծանոթների հետ
Հավանականությունը, որ երեխան կգնա անծանոթի հետ, մի քանի անգամ բարձրանում է, եթե առևանգողի դերը խաղում է կինը կամ դեռահասը։ Բացի այդ՝ մարդիկ ինտուիտիվ պատկերացնում են չարագործին կոնկրետ արտաքինով՝ բարձրահասակ, անբարյացկամ և շատ ջղային։ Պետք է երեխային բացատրել, որ չարագործը կարող է և՛ գլխաշորով տատիկ լինել, և՛ մազերը պոչիկ կապած աղջիկ։
Փորձին մասնակցած երեխաներն այն հարցին, թե ինչու են գնացել անծանոթի հետ, տարբեր ձևով են պատասխանել.
• «Մորաքույրը խնդրեց գնալ իր հետ»,
• «Ես կռահել էի, որ դա փորձ է»,
• «Ես կարծեցի, թե այնտեղ մայրիկն է ինձ սպասում»։
Էլ ավելի սարսափելի է այն, որ այս բոլոր երեխաների հետ էլ ծնողները բազմիցս զրուցել էին այն մասին, որ չի կարելի գնալ օտարների հետ, ինչ էլ որ նրանք ասեն։
Ի՞նչն է խանգարում երեխաներին դուրս պրծնել և փախչել
Շարունակությունն՝ այստեղ