Տաթեւիկ Ադումյանն անճանաչելի կերպարում
ФОТОՍերիալային դերասանուհի Տաթեւիկ Ադումյանը առանձնանում է հայկական շոու-բիզնեսում իր՝ ոճի յուրահատուկ ընկալմամբ ու մշտապես փորձարկումներ անելու պատրաստակամությամբ: Նա թերեւս առաջիններից էր, ով վարսերին վարդագույն երանգ հաղորդեց ու փորձեց աֆրիկյան հյուսքերը, որոնք պարզապես գրավեցին հայ աղջիկների սրտերը:
Տաթեւիկն իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում իր հետեւորդ-երկրպագուներին ներկայացել է անճանաչելի կերպարում։ Լուսանկարում Տաթեւիկն գանգուր վարսերով է, վառ դիմահարդարմամբ, կերպարն ամբողջացնում են մեծ ականօղերը։ Կադրին կից դերասանուհին գրել է․ «Կոկո Շանելն ասել է․ «Գեղեցկությունը սկսվում է այն պահից, երբ որոշում ես ներդաշնակ լինել ինքդ քեզ հետ»։
Հիշեցնենք՝ ավելի վաղ Տաթեւիկը հոլովակ էր հրապարակել, որում ցուցադրել էր լատինաամերիկյան պարի շարժումներ։ Տեսանյութում Տաթեւիկն ու մի խումբ մարդիկ լողափին պարում էին։ Հրապարակմանը կից երիտասարդ դերասանուհին կատարել էր հետեւյալ գրառումը․ «Սովորում ենք լատինո պարել»։