Խոշոր վթար-հրդեհ Արարատի մարզում․ 06-ի սրահում հայտնաբերվել է մոխրացած դի
ОБЩЕСТВОԱրարատի մարզում ժամը 20։00-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի՝ Տիգրանաշենի (Քյարքիի) ոլորանների վերջնամասում ВАЗ 2106 մակնիշի ավտոմեքենայի վարորդը, ըստ նախնական տեղեկությունների, ինքնավթարի է ենթարկվել, հայտնում է Shamshyan.com-ը։
Վթարի հետևանքով ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել։ Ոստիկաններն ու քննիչները ավտոմեքենայում հայտնաբերել են մոխրացած դի և այս պահին պարզում են ավտոմեքենայի սեփականատիրոջ և վարորդի ինքնությունը և արդյո՞ք մահացածը վարորդն է, թե՞ ուղևորը։
Փաստի առթիվ Արարատի մարզային քննչական վարչությունում ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



