«Կա՛մ ես, կա՛մ Բենիտեսը». Ռոնալդուն Պերեսին վերջնագիր է ներկայացրել
СПОРТՄադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն դիմել է ակումբի ղեկավարությանը՝ կոչ անելով ազատել գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսին: Այս մասին հայտնում է La Gazzetta dello Sport-ը՝ հղում անելով FOX-ին:
Աստղային խաղացողի և մասնագետի միջև լարված հարաբերություններ են, և մամուլում մեկ անգամ չէ, որ հրապարակվել է վերջիններիս միջև առկա կոնֆլիկտի մասին: Մասնավորապես, իսպանական ԶԼՄ-ները հաստատել են, որ Ռոնալդուն ու Բենիտեսն ընդհանրապես միմյանց հետ չեն խոսում: Անցյալ շաբաթ տեղեկություն տարածվեց այն մասին, որ Ռոնալդուն զրուցել է ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսի հետ և ասել հետևյալը. «Այնպիսի մարզչի հետ, ինչպիսին Բենիտեսն է, «Ռեալը» ոչինչ չի հաղթի: Իսկ ահա Պրիմերայի 12-րդ տուրում «Բարսելոնայից» կրած պարտությունից հետո (0:4) պորտուգալացին նորից դիմել է Պերեսին՝ վերջինիս ներկայացնելով վերջնագիր՝ «Կա՛մ ես, կա՛մ Բենիտեսը»: