7 բան, որ դուք պարտական ՉԵՔ ձեր զուգընկերոջը (կամ ուրիշ մեկին)
ЛАЙФ7 բան, որ դուք պարտավոր չեք անել ձեր զուգընկերոջ համար:
1. Ձեր ժամանակը
Հնարավորության դեպքում զուգընկերոջն ավելի շատ ժամանակ հատկացրեք, բայց եթե չի ստացվում, նա պետք է համակերպվի:
2. Վախենալ նրա զգացմունքները վիրավորելուց
Դուք չպետք է լռեք, եթե ձեր զուգընկերն ինչ-որ բան է անում, ինչը ձեզ տխրեցնում է: Ավելի վատ կլինի, եթե կուտակեք բացասական ապրումները, միայն թե չվիրավորեք սիրելիին:
3. Լավ հարաբերություններ ունենալ նրա հարազատների և ընկերների հետ
Պետք չէ ձևացնել, թե ձեզ դուր են գալիս նրա հարազատները, հատկապես եթե նրանք ձեզ չեն հարգում:
4. Ֆիզիկական մտերմություն
Ինտիմը հարաբերություններում պետք է միայն փոխադարձ համաձայնությամբ լինի:
5. Միասին միջոցառումների գնալ
Պարտավոր չեք ձեր զուգընկերոջն ուղեկցել յուրաքանչյուր միջոցառման ժամանակ և նրա հետ մնալ մինչև ավարտը:
6. Միշտ լավ տրամադրություն ունենալ
Դուք ռոբոտ չեք և չեք կարող միշտ լավ տրամադրություն ունենալ:
7. Փոխզիջման գնալ
Ձեր երկրորդ կեսին զիջել և աչք փակել ձեր սկզբունքների վրա պարտավոր չեք: Վեճը հարթելու ցանկությանը թույլ մի տվեք խանգարել ձեր «եսին»: