Զարուհի Բաբայանը՝ շքեղ զգեստով
ЛАЙФԱռավել մանրամասն ՝ այստեղ
Երգչուհի Զարուհի Բաբայանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ամառային կերպարը։
Instagram-յան էջում հրապարակված կադրերում երգչուհին գունավոր, երկար զգեստ է կրում, որը համադրել է ցածրակրունկ կոշիկների հետ։ Կերպարն ամբողջացնում են գլխազարդը, խոշոր ականջօղերը եւ արտահայտիչ շպարը։ Երգչուհու հետեւորդները գնահատել են լուսանկարը՝ բազմաթիվ հաճոյախոսություններ գրելով, իսկ նրանցից մեկը կատակել է, որ եթե երգչուհին որոշի, որ այն այլեւս պետք չէ, կարող է իրեն տալ։ «Այն շքեղ է»,- գրել է նա։
Ավելի վաղ հրապարակված լուսանկարում երգչուհին սեւ վերնազգեստ էր կրում եւ արեւայի ակնոց։ «Օրն ավելի երկար է թվում, երբ արթնանում ես արեւի առաջին շողերի հետ։ Նկատել եմ մի շատ հետաքրքիր բան. արեւաշատ երկրներում մարդիկ ավելի ջերմ են եւ հանգիստ, գրկաբաց են եւ ժպտերես»,- մեկնաբանություններում գրել էր նա։