Մեքսիկայում 20 մարդու մարմին են հայտնաբերել
МЕЖДУНАРОДНОЕՀինգշաբթի մեքսիկական Միչոական նահանգում 20 մարդու մարմին են հայտնաբերել: Ինչպես փոխանցում է РИА Новости-ն՝ հղում անելով մեքսիկական աղբյուրին, այս մասին հայտնել է նահանգի անվտանգության նախարար Իսրաել Պատրոնը:
Նրա խոսքով՝ մարմինները հայտնաբերվել են Ուրուապան քաղաքի երեք տարբեր շրջաններում: Նշվում է, որ 9 մարմին կախված է եղել կամրջից, որոնց թվում՝ երկու կին: Եվս 7 մարմին անդամահատված է եղել:
Վերջին տարիներին Մեքսիկայում ակտիվացել է բռնության ալիքը, որը հիմնականում պայմանավորված է ԱՄՆ թմրանյութ տեղափոխելու վերահսկողության համար թմրակարտելների միջև հակամարտությամբ: 2018-ին Մեքսիկայում ռեկորդային թվով սպանություններ են գրանցվել՝ ավելի քան 33 340: 2017-ին այդ ցուցանիշը կազմել է 31 200:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
ВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе Раздан



