Տղամարդկանց ուղեղը հասունանում է 40-ից հետո.
ЛАЙФՄարդու ուղեղը ծնվելուց հետո էլարունակում է զարգանալ:
Սակայն, տղամարդկանց մոտ դա մի քիչ ավելի երկար է տևում: Վերջին տվյալներով, տղամարդկանց ուղեղը լիովին հասունանում է 40 տարեկանից հետո:
Օքսֆորդի համալսարանի նյարդաբանների արած վերջին հետազոտությունը ընդգծում է, որ վերջին տաս տարվա ընթացքում մարդիկ կարծում էին, որ ուղեղը զարգացմնա ավարտին է հասնում դեռ պատանեկան հասակում:
Սակայն այս նոր հետազոտությունը փոխեց ամեն ինչ:
Պետք է նշել, որ ամենաերկարը զարգանում է ուղեղի մակերեսային մասը, որը գտնվում է ճակատի ետնամասում: Սա բացարձակապես զարմանալի չէ, քանի որ այն պատասխանատու է շատ այլ գործոնների համար:
Այլ կերպ ասած, տղամարդկանց ուղեղը շատ ավելի ուշ է հասունանում, այդ իսկ պատճառով էլ նրանք ավելի ուշ են ծերանում:
Սա դեռ ամենը չէ
Կան նաև այլ տվյալներ, որոնք ապացուցում են, որ կանանց ուղեղը ավելի հասուն է: Պրոֆեսոր Էդուարդո Կալիկստոն բացատրում է, չնայած որ տղամարդկանց ուղեը ավելի մեծ է, քան կանաց ուղեղը, վերջիններիս ուղեղը ավելի արդյունավետ է:
Օրինակ կանայք ավելի լավ հիշողություն ունեն, ավելի ուժեղ նյարդային համակարգ ունեն, կարողանում են տարբերել գույների երանգները և զգայուն են հոտերի նկատմամբ: Ասում են, որ սա կապված է հորմոնալ դաշտի հետ:
Դուրս է գալիս, որ կանայք միանգամայն ճիշտ են. տղամարդիկ ուղղակի մեծացած երեխաներ են: