Էկզոտիկ ծառերի գողությունը բացահայտվեց
ОБЩЕСТВОԻնչպես օրեր առաջ տեղեկացրել էինք, հուլիսի 1-ին՝ ժամը 13.46-ին, ոստիկանություն էր զանգահարել մայրաքաղաքի մի բնակիչ և հայտնել, որ գիշերը, ժամը 02.30-ին, երեք անհայտ աղջիկներ Մոսկովյան փողոցում գտնվող խանութ-սրահի դիմացից գողացել են հինգ հատ էկզոտիկ ծառ:
Մեկնել էր ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը:
Օգոստոսի 8-ին քրեական հետախույզները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, պարզել են կասկածյալներից երկուսի ինքնությունը:
Բացատրական աշխատանքի շնորհիվ Աշտարակ քաղաքի և Արարատի մարզի Արբաթ գյուղի բնակչուհիները ներկայացել են բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Ձեռնարկվում են միջոցառումներ նրանց ընկերուհուն և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Նախապատրաստվում են նյութեր:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



