Հանելուկային հիվանդության պատճառով այս երեխայի որովայնը շարունակ մեծանում է
ЛАЙФՀնդկաստանի Բիհարի նահանգի Մուզաֆարփուր քաղաքի բնակիչներից մեկը պատմել է առեղծվածային հիվանդության մասին, որի պատճառով նրա որովայնը փքվել է՝ հասնելով անոմալ չափերի: Նրա պատմությունը ներկայացրել է Daily Mail տաբլոիդը:
19-ամյա Սուջիթ Կումարը որովայնի ուռչելուց գանգատվում էր յոթ տարեկանում: Երեխային տարել են տարբեր հիվանդանոցներ, սակայն բժիշկները չեն կարողացել գտնել նրա հիվանդության պատճառը: Հնդիկ տղան պնդում է, որ տարեցտարի իր որովայնն էլ ավելի է փքվում, իսկ բժիշկները շարունակում են խճճվել ենթադրությունների մեջ: Փքվելուց բացի, Կումարի մոտ չեն հայտնաբերվել այնպիսի տարածված ախտանիշեր, ինչպիսին դիարեան է, փսխումը կամ թթվային ռեֆլուքսը՝ ստամոքսի պարունակության արտանետումը կերակրափող: Բժիշկներին հաջողվում է միայն պացիենտի ցավերը կարճ ժամանակով մեղմել պատրաստուկների օգնությամբ: Պատանուն էնդոսկոպիայի (ներքին օրգանների բժշկական հետազոտություն) համար ուղարկել են Հնդկաստանի մայրաքաղաք՝ Նյու Դելի, բայց նրա ընտանիքը փող չի ունի նման ուղևորության համար:
Ազգականների խոսքով՝ Կումարի հիվանդությունը նկատելիորեն բարդացնում է նրա կյանքը: Փքված որովայնի պատճառով տղան չի կարողանում սպորտով զբաղվել, անոմալ արտաքինն առաջացնում է հասակակիցների ծաղր ու ծանակը:
Չնայած իր վիճակին, պատանին կարողացել է աշխատանքի տեղավորվել որպես մեխանիկ: «Շատ եմ սիրում աշխատանքի գնալ: Ես հեծանիվի գործարանում եմ տեղավորվել մոտավորապես մեկ տարի առաջ,- ասում է Կումարը:-Իմ գործընկերներից ոչ մեկն ինձ վրա չի ծիծաղում, այստեղ ինձ հարգում են»:
Առավել մանրամասն ՝ այստեղ