Ադրբեջանում գրանցված երկրաշարժը զգացել են նաև Հայաստանում
ОБЩЕСТВОԱդրբեջանում օգոստոսի 10-ին՝ 11:35-ի սահմաններում, գրանցվել է երկրաշարժ, որն զգացվել է նաև Հայաստանի մի շարք բնակավայրերում:
Սոցիալական ցանցերի հայ օգտատերերը նշում են, որ ցնցումներն զգացել են Լոռու, Տավուշի մարզերում: Երկրաշարժի մասին գրառումներ են կատարել Վանաձորից, Նոյեմբերյանից:
Ինչպես հաղորդում են՝ վկայակոչելով Միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը, երկրաշարժի էպիկենտրոնը եղել է Ադրբեջանի Զաքաթալա բնակավայրից 16 կմ հյուսիս, ուժգնությունը 4.6 մագնիտուդ, հիպոկենտրոնը՝ 10կմ խորության վրա:
ԼՐԱՑՈՒՄ. ՀՀ ԱԻՆ-ը հայտնում է, որ ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 6 բալ: Երկրաշարժը զգացվել է ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքում՝ 2 բալ ուժգնությամբ:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



