Լեոնարդո Դի Կապրիոյի ընկերուհին մինի-բիկինիով ցուցադրել է կատարյալ կազմվածքը, իսկ դերասանը՝ գարեջրային որովայնը
ФОТОՄինչ աշխարհի ամենահարուստ մարդը՝ Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը և նրա ընկերուհի Լորեն Սանչեսը հանգստանում են Սեն-Տրոպեում, 44-ամյա հոլիվուդյան դերասան Լեոնարդո Դի Կապրիոն և նրա 22-ամյա ընկերուհին՝ արգենտինական ծագումով մոդել Կամիլա Մորոնեն, զբոսանավով շրջագայում են Միջերկրական ծովում: Այսպիսով, նրանք արդեն եղել են Սարդինիա կղզում, իսկ այժմ ժամանել են Կորսիկա:
Daily Mail-ի հաղորդմամբ, սիրահարներն օրն անցկացրել են լողափում: Կամիլան ցուցադրել է կատարյալ կազմվածքը ընձառյուծի պրինտով մինի-բիկինիով:
Գեղեցկուհին չի թաքցրել իր քնքուշ զգացմունքները կինոաստղի նմատմամբ՝ պարբերաբար գրկելով Լեոնարդոյին:
Միևնույն ժամանակ, եթե Մորոնեն գերազանց ֆիզիկական վիճակում է, ապա նրա ընկերը, ինչպես նշում են լրատվամիջոցները, ակնհայտորեն հրաժարվել է մարզումներից: Նա ավելորդ քաշ է ձեռք բերել և գեր որովայն:
Շարունակությունն՝ այստեղ