Ո՞ւմ պետք է ջնջեք Ձեր կյանքից՝ ըստ Ձեր կենդանակերպի նշանի
ЛАЙФՈրոշ մարդիկ տառացիորեն ունակ են ձեզ զրկել ձեր ուժերից ու էներգիայից։ Թույլ մի տվեք նրանց դա անել։
Կենդանակերպի նշանը կարող է ձեզ հուշել, թե որ մարդկանց դուք պետք է ջնջեք ձեր կյանքից։
Ջրհոս
Դուք գնահատում եք անկախությունը։ Դրա համար էլ տարածության վրա պահեք նրանց, ովքեր ձեզ ազատ տարածություն չեն տալիս։
Եթե ինչ-որ մեկը չի կարողանա հասկանալ, թե ինչո՞ւ է ձեզ համար կարևոր ինքներդ ձեզ հետ, միայնակ անցկացրած ժամանակը, դա նրա խնդիրն է։ Դուք պարզապես պետք է խուսափեք այն մարդկանց հետ շփվելուց, ովքեր թույլ չեն տալիս, որ դուք ազատ շնչեք։
Ձկներ
Այս նշանին պատկանող անձինք հաճախ ուրիշների զգացմունքներն իրենցինից վեր են դասում։ Եվ եթե իրենց շրջապատից ինչ-որ մեկն անընդհատ օգտվում է կարեկցելու ձեր շնորհից՝ քամելով ձեր ողջ ուժերը, պետք է սահմանափակել տվյալ մարդու հետ ձեր շփումը, իսկ որոշ դեպքերում՝ առհասարակ ջնջել կյանքից։
Խոյ
Նրանք նպատակամղված են ու ձգտում են հաջողության հասնել այն ամենում, ինչ նախաձեռնում են։ Վերջին բանը, որ պետք է նրանց, շրջապատն է, որն անընդհատ կասկած կսերմանի ու կկոտրի հավատն իրենց ուժերի նկատմամբ։
Ցուլ
Անընդհատ ստող մարդիկ կարող են հիմնովին կործանել ձեր ներքին ներդաշնակությունը։
Բնականաբար, սուտը հանում է հավասարակշռությունից։ Բայց Ցուլերը պարզապես պաշտում են ժամանակ անցկացնել մարդկանց հետ, ում կարող են վստահել, ում հետ կարող են ստեղծել էմոցիոնալ ամուր հարաբերություններ։
Երկվորյակներ
Այս նշանի մարդիկ իրենց բնույթով սպոնտան են ու պաշտում են ուրախությունն ու զվարճանքը։ Երկվորյակները պետք է հեռանան նրանցից, ովքեր նրանց զրկում են պոզիտիվից կամ փորձում են ճնշել։
Եղեք այնպիսին, ինչպիսին որ կաք, ու թույլ մի տվեք որևէ մեկին ձեզ թելադրել, թե ինչպես ապրել։
Խեցգետին
Խեցգետինը շատ էմոցիոնալ է։ Նա ցանկանում է բացահայտորեն արտահայտել իր զգացմունքները, թեպետ դեպքերի մեծ մասում դա անհնար է։
Եվ եթե ինչ-որ մեկը ձեզ անընդհատ ասում է, որ դուք չափազանց էմոցիոնալ եք, մտածեք. Միգուցե այդ մարդու հետ շփումը ձեր էմոցիաները խորապես ճնշում է։
Առյուծ
Առյուծներն օժտված են ինքնավստահությամբ, որը ոչինչ ունակ չէ կոտրել։ Նրանք գիտեն, թե ինչի են ունակ։ Նրանք հպարտանում են իրենք իրենցով։
Դուք չպետք է սերտորեն շփվեք նրանց հետ, ովքեր ամեն ինչ անում են, որ դուք կասկածեք ձեր հնարավորություններին ու ունակություններին։
Կույս
Կույսերը պաշտում են վերլուծել յուրաքանչյուր մանրուք։ Նրանք պետք է վստահեն իրենց կանխազգացմանը ու ավելի քիչ շփվեն նրանց հետ, ով կասկածում է կամ ծիծաղում է կյանքին նայելու իրենց տարբերակի վրա։
Շարունակությունն՝ այստեղ