«Բատակլանում» փրկված ամերիկացին վերապրել էր 2001-ի սեպտեմբերի 11-ի ողբերգությունը
МЕЖДУНАРОДНОЕՓարիզի «Բատակլան» համերգասրահում տեղի ունեցած ահաբեկչությունից փրկված ԱՄՆ քաղաքացին ավելի վաղ վերապրել է 2001-ի սեպտեմբերի 11-ին Նյու Յորքում տեղի ունեցած ահաբեկչությունը։
Ֆրանսիական Monde թերթի փոխանցմամբ, 36-ամյա ամերիկացի Մեթյուն, որը չի ցանկացել նշել իր ազգանունը, հրազենային վնասվածք է ստացել ոտքին, երբ ահաբեկիչները հարձակվել են «Բատակլան» համերգասրահի վրա։ Նա վնասվածքն ստանալուց հետո մեռած է ձեւացել, հետո սողալով հասել է շենքի մուտքին։
Պարզվել է, որ ամերիկացին առաջին անգամ չէ, որ փրկվում է ահաբեկիչների հարձակումից։ 2001 թվականին սեպտեմբերի 11-ին Նյու Յորքի երկվորյակ երկնաքերները ոչնչացնելու ժամանակ նա եղել է շենքի մոտ։ Մեթյուն գործնական հանդիպման գնալիս է եղել։ «Ես վազեցի Մանհեթենի կեսը, բայց այն, ինչի միջով անցա «Բատակլանում» հազար անգամ ավելի վատ էր»,-խոստովանել է ամերիկացին։



