Հայաստանի բանկերն I կիսամյակում 6.9%–ով ավելացրել են պետբյուջե կատարված վճարումները` մինչև 29,5 մլրդ դրամ
ЭКОНОМИКА
ՊԵԿ տվյալներով, բանկերի շահութահարկը կազմել է 13,3 մլրդ դրամ, եկամտային հարկը` 14,8 մլրդ դրամ, ԱԱՀ–ն` 2,3 մլրդ դրամ, այլ հարկերն ու տուրքերը` 984,6 մլն դրամ։ Բանկերի շրջանում հարկեր վճարելու գծով առաջատարների հնգյակում են Ամերիաբանկը` 5,1 մլրդ դրամ (11–րդ տեղ), ԱԿԲԱ–ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ` 3,8 մլրդ դրամ (17–րդ տեղ), Հայբիզնեսբանկը` 2,8 մլրդ դրամ (28–րդ տեղ), Ինեկոբանկը` մոտ 2,5 մլրդ դրամ (34–րդ տեղ) և Արդշինբանկը` 2,1 մլրդ դրամ (41–րդ տեղ)։ Հարյուր խոշորագույն հարկատուների ցանկում են ներառվել Կոնվերս Բանկը` 2,1 մլրդ դրամ, Արմսվիսբանկը` 1,6 մլրդ դրամ, Հայէկոնոմբանկը` 1,6 մլրդ դրամ, Յունիբանկը` 1,4 մլրդ դրամ, Արարատբանկը` 1,3 մլրդ դրամ, HSBC բանկ Հայաստանը` 1,3 մլրդ դրամ։ 1000 խոշորագույն հարկատուները 2019թ.–ի առաջին կիսամյակում ընդհանուր առմամբ պետբյուջե են վճարել ավելի քան 511 մլրդ դրամ, ինչը 14,4%–ով կամ 64,4 մլրդ դրամով ավել է 2018թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ ($1 – 476.13 դրամ)։
Աղբյուրը` www.armbanks.am |