Ռուսաստանի հավաքականը` շախմատի Եվրոպայի չեմպիոն
СПОРТՇախմատի Ռուսաստանի հավաքականը դարձավ 2015թ. Եվրոպայի չեմպիոն: Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկում ավարտին մոտեցող շախմատի Եվրոպայի թիմային առաջնության վերջին՝ 9-րդ տուրում ռուսները հանդիպեցին երկրորդ տեղում գտնվող Հունգարիայի հետ եւ մրցամարտն ավարտեցին ոչ ոքի՝ 2:2:
Ռուսաստանի հավաքականը վաստակեց 15 միավոր եւ ապահովեց առաջին տեղը: Հունգարացիներն ունեն 13 միավոր եւ ընթացիկ երկրորդ տեղում են:
11 միավոր ունեցող Հայաստանի հավաքականը մրցում է Վրաստանի թիմի հետ եւ 2 պարտիաներից հետո հաղթում է 1.5:0.5 հաշվով: Հայաստանի թիմի առաջատար Լեւոն Արոնյանը սպիտակներով հաղթել է Բահանդուր Ջոբավային, Գաբրիել Սարգսյանը սեւերով ոչ ոքի է խաղացել Միխեիլ Մչեդիշվիլու հետ, իսկ Սերգեյ Մովսեսյանը եւ Հրանտ Մելքումյանը դեռ չեն ավարտել իրենց պարտիաները: Մովսեսյանը սպիտակներով մրցում է Լուկա Պաիչաձեի հետ, իսկ Մելքումյանը սեւերով հանդիպել է Մերաբ Գագունաշվիլիին:
Այս տարի Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը պաշտպանում էին ադրբեջանցիները, իսկ ռուսները նախորդ առաջնությունում նվաճել էին բրոնզե մեդալ: