Մահացել է երաժիշտ Արմեն Մերաբովը՝ հայտնի ջազ երգչուհի Մարիամ Մերաբովայի ամուսինը
КУЛЬТУРАԿյանքից հեռացել է հայտնի ջազային երգչուհի Մարիամ Մերաբովայի ամուսինը` կոմպոզիտոր, դաշնակահար Արմեն Մերաբովը:
Այս մասին տեղեկանում ենք «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի Մարիամի էջից:
Օգոստոսի 15-ի վաղ առավոտից Մերաբովների ընտանիքի ընկերները և երկրպագուները ցավակցություններ են հայտնել Արմեն Մերաբովի մահվան կապակցությամբ:
Մահվան պատճառը դեռևս հայտնի չէ:
1998 թվականին Մարիամն իր ապագա ամուսնու և ներկայիս պրոդյուսեր Արմեն Մերաբովի հետ սկսել է աշխատել «Միրայֆ» ջազային նախագծի ստեղծման ուղղությամբ: 2000 թվականին թողարկվել է «Միրայֆ»-ի անդրանիկ ձայնասկավառակը: Դրան հաջորդած բոլոր ձայնասկավառակների երաժշտական պրոդյուսերը և երգերի մեծ մասի հեղինակն Արմեն Մերաբովն է: Մարիամ և Արմեն Մերաբովները մենահամերգներով բազմիցս հանդես են եկել Հայաստանում: Նրանց առաջին համերգը Երևանում տեղի է ունեցել 2011 թվականին: 2013-ին նրանք մասնակցել են «Երաժշտության շաբաթ Երևանում» նախագծին: Իսկ 2015-ին Մարիամ Մերաբովան համերգային շրջագայությամբ եղել է Հայաստանում և Արցախում: 2018 թվականի նոյեմբերի 29-ին Մերաբովան ելույթ է ունեցել «Միրայֆ»-ի, ինչպես նաև Հայաստանի պետական ջազ նվագախմբի նվագակցությամբ (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Արմեն Հյուսնունց): Որպես դիրիժոր երեկոյին հանդես է եկել հենց Հյուսնունցը, իսկ դաշնամուրի առջև եղել է Արմեն Մերաբովը:
«Միրայֆ»-ը մինչև օրս մեծ հաջողությամբ ելույթներ է ունենում տարբեր երկրներում:
1
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
2
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
3
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства
4
Сейчас Армения находится в большей зависимости, чем когда-либо
5
Как были чмошниками , так и остались



