Երեւանում Mitsubishi-ն բախվել է երկաթե արգելապատնեշներին. Վարորդը հիվանդանոցից հեռացել է՝ առանց բժիշկներին ասելու
ОБЩЕСТВО
Երեւանում, այսօր՝ օգոստոսի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել. ժամը 09։00-ի սահմաններում Արարատի մարզի Նոր Խարբերդ գյուղի բնակիչ՝ 60-ամյա Սերժիկ Վ.-ն իր վարած Mitsubishi մակնիշի 35 GA 948 համարանիշի ավտոմեքենայով դեռեւս անհայտ պայմաններում բախվել է Արտաշատի խճուղի թիվ 96/1 հասցեի դիմաց ճանապարհի արգելապատնեշին։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Էրեբունի բժշկական կենտրոն։
Աղբյուրի տեղեկություններով՝ ճանապարհային ոստիկաններն ու հետաքննիչը պարզել են, որ վարորդ Սերժիկ Վ.-ն հիվանդանոցից առանց բժիշկներին տեղյակ պահելու՝ հեռացել է։ Հետաքննիչի հանձնարարականով ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ միջոցառումներ՝ նրան հայտնաբերելու ուղղությամբ։
.jpg)
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
5
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom



