Չեմպիոն ՊՍԺ-ն պարտվեց գավաթակիր «Ռենին» (տեսանյութ)
СПОРТՖրանսիայի առաջնության երկրորդ տուրում չեմպիոն ՊՍԺ-ն հյուրընկալվեց գավաթակիր «Ռենին» եւ պարտություն կրեց 1։2 հաշվով։
36-րդ րոպեին դաշտի տերերի անփութությունից օգտվեց ՊՍԺ-ի ուրուգվայցի հարձակվող Էդինսոն Կավանին՝ բացելով հանդիպման հաշիվը։
Մինչեւ ընդմիջում «Ռենը» սենեգալցի հարձակվող Մբայե Նյանգի գոլի շնորհիվ հավասարեցրեց հաշիվը, իսկ երկրորդ խաղակեսի սկզբում խփեց նաեւ երկրորդ գոլը։ Աչքի ընկավ ֆրանսիացի հարձակվող Ռոմեն դել Կաստիլյոն։
«Ռենը» 6 միավորով հավասարվեց առաջատարներ «Լիոնին» եւ «Նիցային»։ ՊՍԺ-ն 3 միավորով 8-րդն է։
Ֆրանսիայի առաջնություն, երկրորդ տուր
«Ռեն» - ՊՍԺ՝ 2։1 (տեսանյութ)
Մբայե Նյանգ, 44, Ռոմեն դել Կաստիլյո, 48 - Էդինսոն Կավանի, 36
1
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Как были чмошниками, так и остались. Аршак Карапетян



