64-ամյա կինը խոստովանել է, որ ինքն է խանութի հաճախորդի պայուսակից դրամապանակ գողացել
ОБЩЕСТВОՕգոստոսի 17-ին, ժամը 18.55-ին, 50-ամյա մի կին ոստիկանության Վանաձոր քաղաքի Տարոնի բաժնում հաղորդում է տվել, որ ժամը 15-ի սահմաններում Շիրվանզադեի փողոցի մի խանութում իր պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է 34 հազար դրամ, քարտեր, երկու արծաթյա եւ երկու հասարակ մատանի:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումնների շնորհիվ տվյալներ են ստացվել, որ գողությունը կատարել է Գր. Լուսավորչի փողոցի բնակիչ 64-ամյա մի կին: Գողություն կատարելու կասկածանքով նա բերման է ենթարկվել բաժին: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է նշված դրամապանակը՝ ողջ պարունակությամբ: Կինը տվել է խոստովանական բացատրություն:
Նախապատրաստվում են նյութեր:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
3
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью Forbes



