Ереван, 06.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Մեր չորքոտանի սիրելիները. հույզեր եւ առողջ ապրելակերպ (լուսանկար)

ОБЩЕСТВО

Երբ հեռավոր մանկությանս տարիներին ես առաջին անգամ հայտնվեցի Մոսկվայում, իմ ամենամեծ տպավորությունը տերերի հետ քաղաքի փողոցներում զբոսնող շներն էին: Երեւանում այն ժամանակ, թեպետ հիմա նույնպես, անհավանական կլիներ երեկոյան մեկ զբոսանքի ժամանակ հանդիպել զույգ սենբերնարների, նյուֆաունդլենդի, սեթթերի, դոգի: Իհարկե հիմա ավելի շատ են հայ ընտանիքները, որոնք շուն, կատու կամ էկզոտիկ կենդանիներ են պահում: Ոմանք կենդանիներին վերցնում են փողոցից, ոմանք՝ ապաստանից, ոմանք արտասահմանից ընտանի կենդանի են բերում: Սակայն կարեւոր չէ ազնվատոհմ են նրանք, թե ոչ, մեծ են, թե փոքր, խելացի են, թե ոչ այդքան, կարեւորը, որ չորքոտանի կենդանիները միշտ սիրելի լինեն ընտանիքում, իսկ հասարակությունը սկսի ավելի լավ վերաբերվել կենդանիներին:

NEWS.am-ը ներկայացնում է տարբեր ցեղատեսակների շների տերերի հետ զրույցները եւ այդ կենդանիների լուսանկարները:

Մեկ տարեկան Բոնին (մալամուտ) չարաճճի բնավորություն ունի: Նրա տիրոջ՝ Իզաբելայի խոսքով՝ Բոնին շատ մարդամոտ է, սիրում է մարդկանց եւ հաճախ ձգտում է ծանոթանալ փողոցի անցորդների հետ, ինչը միշտ չէ, որ ճիշտ է հասկացվում նրանց կողմից: Բոնին ընտանիքում առաջին կենդանին չէ: «Հայրիկս սիրում է շներին, բռնցքամարտիկ ցեղատեսակի շուն ենք ունեցել: Շատ խելացի էր: Երբ մենք փոքր էինք, նա մեզ դայակություն էր անում»,- պատմում է Իզաբելան:

Իսկ ահա մայրիկը կենդանիներ այդքան էլ չի սիրում: Երբ վերցրել էին Բոնիին,  մայրիկը դեմ էր. սկզբում պահանջում էր, որ շանը հետ վերադարձնեն: «Երբ Բոնին 1-2 ամսական էր, կերել էր մայրիկիս արմավենին: Մի ուրիշ անգամ մի քանի էջ Սերվանտես էր կերել: Նա լավ ճաշակ ունի»,- կատակում է Իզաբելան:

Պեկինես Մաքսը, չնայած համեստ չափերին, տղամարդկային զսպվածություն եւ լրջություն է ցուցաբերում: Նախքան Մաքսը ընտանիքում նույնպես պեկինես էր ապրում: «Շուն պահելը իմ նախաձեռնությունն էր: Հայրս Մաքսին ասում էր «տղաս»: Նա ընտանիքի լիիրավ անդամ է»,- պատմում է Մաքսի տիրուհին՝ Լիլիթը: Մաքսը շատ է սիրում, երբ իրեն սանրում են կամ չորացնում վարսահարդարիչով:

«Մաքսի հետ չեմ վախենում ո՛չ շներից, ո՛չ խուլիգաներից: Մի անգամ նա զբոսանքի ժամանակ քշեց 3 շների»,- ժպտում է Լիլիթը:

Ռիզենշնաուցեր ցեղատեսակի գեղեցկուհի Բերթան 3.5 տարեկանում մի քանի միջազգային մրցույթների հաղթող է: Բերթան քոթոթ ժամանակ Հայաստան է եկել Ուկրաինայից: «Շան ընտրությանը մեր ընտանիքը շատ բծախնդրորեն էր մոտենում: Նախկինում շուն չէինք ունեցել, եւ մոտ 1.5 տարի ես ուսումնասիրում էի, թե ինչ շուն է ինձ պետք»,- պատմում է Բերթայի տերը՝ Կարենը:

Ռիզենշնաուցերներին սկզբում պահում էին որպես հովվաշների, սակայն ժամանակի ընթացքում նրանք դարձան ծառայողական: Արտասահմանում նրանք ակտիվորեն ծառայում են ոստիկանությունում եւ օգնում են թմրանյութեր գտնել: «Նրանց շատ հեշտ է տանը պահել: Մազ չեն թողնում, հոտ չի գալիս: Չի զգացվում, որ տանը շուն կա: Չնայած մեծ չափերին՝ հեշտ են հարմարվում, կարելի է պահել անգամ մեկսենյականոց բնակարանում: Հեշտ են վարժեցվում: Մի հրահանգ սովորելու համար 3 րոպե է պետք»,- պատմում է Կարենը: Նրա խոսքով՝ երեխաների նկատմամբ շունը ոչ մի դեպքում ագրեսիվ չէ: «Երբ երեխաներս տանը մենակ են մնում, Բերտան նրանց ավագն է: Նա անգամ թույլ չի տալիս, որ երեխաները վիճեն: Սակայն Աստված չանի, որ ինչ-որ մեկը անգամ հեռվից փորձի հարվածել ընտանիքի անդամներից մեկին»:

«Մենք նրան չենք վերաբերվում որպես շան, նա մեր երեխաներից մեկն է: Բայց կարծում եմ, որ եթե շուն պահելու պայմաններ եւ հնարավորություններ չկան, ավելի լավ է չվերցնել: Գեների մաքրությունը նույնպես կարեւոր է, այդ պատճառով ձագերի ապագա հոր ընտրության հարցում նույնպես շատ բծախնդիր ենք»,- նշում է Կարենը:

Հայաստանում ռիզենշնաուցեր ցեղատեսակի շներ քիչ կան, այդ ցեղատեսակը հիմնականում անծանոթ է: «Ցավոք Հայաստանում առհասարակ շատ չեն սիրում շներին: Երբ մենք վզակալով զբոսնում ենք փողոցում, դա ավելի շուտ շան համար է, քան մարդկանց: Շատերն իրենց անադեկվատ են պահում՝ չհասկանալով, որ եթե դու շուն ես տեսնում, պետք չէ կանգնել, ձեռքերը թափահարել եւ գոռալ: Շունն այդ վարքը ընկալում է որպես ագրեսիա: Բերթայի հետ մենք երկար ենք աշխատել, եւ նա մարդ է դարձել: Հասկանում է ոչ միայն բառերը, այլ նաեւ մարդու զգացմունքները: Հայացքը բավական է, որպեսզի նա հասկանա»,- ասում է նրա տերը:

 

Շունն օգնում է առողջ կենսակերպ պահպանել: «Նա ինձ սովորեցրեց ճիշտ բաշխել ժամանակը, զբոսնել առավոտյան: Բայց մինչեւ զարթուցիչը չզնգա, նա սենյակ չի մտնում: Լինում են դեպքեր, երբ զարթուցիցչը ինչ-ինչ պատճառով չի միանում, եւ նա զգուշորեն արթնացնում է մեզ՝ թույլ չտալով, որ երեխաները դպրոցից ուշանան»: Ընտանիքում ապրում է նաեւ 20 տարեկան կակադուն՝ Պուպուշիկը:

«Չեմ ուզում գովազդ անել, բայ սա իրոք հիանալի ցեղատեսակ է: Արագ վարժեցվող, կարգուկանոն սիրող եւ հուզառատ: Աշխատակիցներին աշխատանքի ընդունելիս ես յուրօրինակ թեստ եմ անցկացնում: Եթե Բերթան բացասաբար է վերաբերվում, ես ամենայն հավանականությամբ նրան չեմ վերցնի, որքան էլ նա լավ մասնագետ լինի: Նա դեռ ոչ մի անգամ չի սխալվել: Ինձ համար նա մարդ է: Մեր առաջին  հանդիպումից, երբ նրան իջեցրին օդանավից, եւ նա դուրս եկավ վանդակից ու նետվեց իմ գիրկը, մենք անբաժան ենք»:

 

Ալֆա անունով սպանիելին նրա ապագա տիրուհին ընտրել էր 10-օրական հասակում: «Նա իր քույրերից եւ եղբայրներից ավելի շատ էր ուզում իմ գրկում լինել»,- պատմում է Սաթին:

Ալֆան Սաթիի մոտ մշտական բնակություն հաստատեց 1.5-ամսականում: «Սկզբում բոլոր փոքր քոթոթների նման քմահաճույքներ ուներ, բայց հետո դարձավ աշխարհի ամենախելացի շունը»,- ժպտում է Սաթին:

 

Ալֆան 2 անգամ ձագեր է լույս աշխարհ բերել՝ ընդհանուր առմամբ 14 քոթոթ:

«Ալֆան սիրում է ուտել: Հատկապես այն, ինչ մենք ենք ուտում: Ուտում է նաեւ միրգ եւ բանջարեղեն: Շատ է սիրում խաղալ եւ բոլորին ստիպում է սիրել իրեն»,- ասում է Սաթին:

 

Демократическим путём эту власть менять невозможно. Аршак КарапетянРодина надеется на военных. Эту власть надо наказать. Аршак КарапетянПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчикаUcom и Республиканский союз работодателей Армении подписали меморандум о сотрудничестве Оформи карту Visa Digital от Юнибанка для покупок и переводов Ucom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектронике IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственности