Տիգրան Բարսեղյան․ Հայաստանի հավաքականը կարող է պայքարել Եվրո-2020-ի ուղեգրի համար
СПОРТՀայաստանի ազգային հավաքականի եւ ղազախական «Կայսարի» հարձակվող Տիգրան Բարսեղյանը պատմել է իր նպատակների մասին՝ կապված Ղազախստանի առաջնության եւ Հայաստանի հավաքականի հետ։
«Ուրախ եմ, որ «Ատիրաուի» դեմ անցած տուրի խաղում դարձա հեթ-տրիկի հեղինակ։ Հիմա լավ մարզավիճակում եմ։ Իմ գլխավոր խնդիրն է օգնել «Կայասարին» դուրս գալ Եվրոպայի լիգա։
Իհարկե, կձգտեմ պայքարել ղազախական Պրեմյեր լիգայի լավագույն ռմբարկուի կոչման համար։ Ընթացիկ առաջնությունում արդեն խփել եմ 10 գոլ։
Ինչ վերաբերում է Հայաստանի հավաքականին, ապա մենք արդեն ապացուցել ենք, որ կարող ենք ցուցադրել գեղեցիկ ֆուտբոլ եւ հաղթել ուժեղ հավաքականների։ Կարծում եմ՝ մենք կարող ենք պայքարել Եվրո-2020-ի եզրափակիչ փուլի ուղեգրի համար»,- նշեց Բարսեղյանը։
Ղազախստանի առաջնության 23 տուրից հետո «Կայսարը» 37 միավորով 6-րդ տեղում է։ 25-ամյա հայ ֆուտբոլիստը խփել է 10 գոլ։